ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավանդատուների միջև նվերների խաղարկության կանոնները

30.01.2015

Կազմակերպիչը
<<Յունիբանկ>> ՓԲԸ /այսուհետ` Բանկ/:
Մասնակիցները
Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները, բացառությամբ` Բանկի աշխատակիցների:
Մասնակցության կարգը և մրցանակային հիմնադրամը
• յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուների /բացառությամբ Բանկի աշխատակիցների/ միջև, անկախ ավանդի արժույթից, խաղարկվելու է 5 հատ iPhone 6 հեռախոս
• յուրաքանչուր ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Բանկում ՀՀ դրամով 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած ավանդատուների /բացառությամբ Բանկի աշխատակիցների/ միջև խաղարկվելու է մեկ հատ 48’’ անկյունաչափի հեռուստացույց
Մասնակիցը չի կարող խաղարկությունների ընթացքում ստանալ մեկից ավել մրցանակ:
Վերոնշյալ մրցանակները չեն կարող փոխանակվել, ինչպես նաև Բանկը չի տրամադրում դրանց համարժեք դրամը:
Խաղարկության անցկացման կարգը և ժամկետները
Խաղարկությունն անցկացնելու համար Բանկը ձևավորում է հանձնաժողով:
Յուրաքանչյուր խաղարկության ժամանակ շահողները որոշվում են հաճախորդների բազայից էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով:
Խաղարկությունն իրականացվելու է ամեն ամիս` մինչև 31.03.2015թ. ներառյալ ժամկետով: Առաջին խաղարկությունը կկայանա ս.թ. փետրվարի 6-ին: Խաղարկության արդյունքների հիման վրա կկազմվի շահողների ցուցակ, որը կտեղադրվի Բանկի պաշտոնական կայքում: Բանկի աշխատակիցները շահողներին կտեղեկացնեն նաև հեռախոսազանգերի միջոցով:
Մրցանակների հանձնումը իրականացվելու է Բանկի գլխամասային գրասենյակում` մինչև հաջորդող ամսվա 15-ը:
Շահողները պետք է բանկի աշխատակցի կողմից ծանուցումը ստանալուց հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ներկայանան Բանկի գլխամասային գրասենյակ, ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և ստանան մրցանակը:
Շահողները կարող են հրաժարվել մրցանակից` այդ մասին գրավոր դիմելով Բանկին: Մեկամսյա ժամկետում Բանկ չներկայանալը համարվում է մրցանակից հրաժարում:
Խաղարկությունը կարող է չկայանալ Ֆորս մաժորի դեպքում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x