ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՀ. ԵՏՄ-ն ՀՀ-ին կարող է նոր եկամուտներ եւ հնարավորություններ տալ

28.01.2015

2015 թվականից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանին կարող է բյուջեի եկամուտներ բերել եւ արտահանման նոր հնարավորություններ ստեղծել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզ Դաբան-Սանչեսը:
 
Միության միասնական մաքսատուրքերի հավաքագրումը, որը Հայաստանը ստանում էր մի քանի հարյուր ապրանքներից, նշանակում է, որ ԵՏՄ անդամ չհանդիսացող ապրանքների ներկրումը կարող է շարունակվել սովորական ռեժիմով:
 
Մյուս կողմից, աճում են արտահանման հնարավորությունները, հիմնականում՝ Ռուսաստան, քանի որ Եվրասիական միության սահմաններում առեւտուրն ազատ է մաքսային գործընթացներից:
 
Եվս մեկ առավելություն է Եվրասիական միության ընդհանուր կաթսայից մաքսատուրքերի ստացման ակնկալվող աճը: «Մենք խորհուրդ ենք տվել մտորել այդ միջոցները կապիտալ եւ սոցիալական ծախսերի համար օգտագործելու ուղղությամբ՝ տնտեսական աճ ապահովելու համար»,- հավելեց Դաբան Սանչեսը:
 
Հիշեցնենք, որ Հայաստանը ծրագրում էր 2014 թվականին 110 մլն դոլարի մաքսատուրք հավաքագրել (տարվա արդյունքները դեռեւս չեն ամփոփվել) եւ շուրջ 130 մլն դոլար՝ 2015 թվականին: Մյուս կողմից, դեռեւս 2013 թվականին Մաքսային միության անդամները միասին 26 մլրդ դոլարի չափով մաքսատուրք են հավաքագրել: Դրանից 1.13%-ը, որն այժմ պետք է Հայաստանին բաժին հասնի, դեռեւս այն ժամանակ շուրջ 300 մլն դոլար կկազմեր:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x