ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վարկերն այսօր տնտեսական ակտիվության կարևորագույն նախադրյալներից են.ԿԲ խորհրդի անդամ

27.01.2015

Վարկերն այսօր տնտեսական ակտիվության, տնտեսական աճի կարևորագույն նախադրյալներից են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:
 
«Պետք է միշտ աշխատանք լինի բանկերի,  փոքր ու միջին բիզնեսի հետ, որպեսզի նրանք լավ պատկերացնեն շուկան, լավ հասկանան ծառայությունները, որոնցից կարող են օգտվել»,-ասաց նա և նշեց, որ  ֆինանսական ինստիտուտները ավելի շատ հնարավորություններ պետք է ստեղծեն, ավելի մեծ ռեսուրսներ կարողանան հատկացնել հատկապես գյուղական շրջաններում բիզնեսի ֆինանսավորման համար:
 
Ինչ վերաբերում է հասարակության վստահությանը բանկերի նկատմամբ, ԿԲ խորհրդի անդամն ասաց՝ բանկերը հենց վստահության բարձրացման նպատակով հնարավորինս պետք է ավելի շատ թափանցիկ, բաց լինեն: «Հենց այս ուղղղությամբ նաև մենք անելիքներ ունենք`  ո´չ միայն անհատ սպառողների պաշտպանության, այլ նաև՝ ընկերությունների պաշտպանության տեսանկյունից»,-ասաց նա և նշեց, որ նրանք պետք է շատ ավելի լավ պատկերացնեն իրենց հնարավորությունները, իրենց անելիքները:

«Բացի այդ՝ բանկերը,  ֆինանսական վարկային կազմակերպությունները հնարավորինս պետք է թափանցիկ աշխատեն»,-ասաց նա:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x