ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Հայոց աշխարհ». ԿԲ-ն փողի թանկացման ագրեսիվ քաղաքականություն է վարում

27.01.2015

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Գնաճը նախատեսված թիրախի սահմաններում պահելու ակնկալիքով ԿԲ-ն շարունակում է փողի թանկացման ագրեսիվ քաղաքականությունը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ անընդմեջ բարձրացվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ընդ որում՝ երկրորդ անգամ դա արվեց արտահերթ ձեւով։ Չսպասելով հերթական նիստին՝ ԿԲ խորհուրդը որոշեց կրկին ավելացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Ըստ այդմ, այն բարձրացվեց եւս 1 տոկոսով։ Մինչ այդ, տարեվերջին վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացվել էր 1,75 կետով։
Սա փողի թանկացմանն ուղղված աննախադեպ ագրեսիվ քաղաքականություն է, որը վերջին տարիներին երբեւէ իրականացրել է Կենտրոնական բանկը։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 2,75 կետով՝ հասցնելով 9,5 տոկոսի։

Եթե տարեվերջին արժութային շուկայում տեղի ունեցող դրսեւորումների եւ անկայունության պայմաններում ԿԲ քայլերը միանգամայն հասկանալի էին, ապա վերջին նախաձեռնությունը որոշակի տարակույսների տեղիք է տվել։ Մանավանդ որ Կենտրոնական բանկը ինքն է խոստովանում արտաքին եւ ներքին միջավայրից թելադրված գնաճային ճնշումների թուլացման մասին։

Այս դրսեւորումներով հանդերձ, Կենտրոնական բանկը դեռեւս չի կարողանում կողմնորոշվել, թե դրանց ազդեցությունն ինչպիսին կլինի ներքին ապրանքային շուկաներում։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ենթադրում է տնտեսության մեջ մտնող ֆինանսական միջոցների որոշակի սահմանափակում։ Դրամի նկատմամբ ներկայացվող պահանջարկի կրճատման միջոցով փորձ է արվում թուլացնել արժութային շուկայում առկա տարադրամային ճնշումը։ Ինչպես հայտնի է, այն Հայաստանում գնաճի վրա ազդող հիմնական, եթե ոչ առաջնային գործոնն է։
   Գնաճի ճնշման ուղղությամբ Կենտրոնական բանկի ձեռնարկած փողի թանկացման քաղաքականությունն անշուշտ որոշակի ազդեցություն կունենա շուկայի սպասումների զսպման գործում։ Սակայն, մյուս կողմից, դրա հետեւանքները կարող են բավականաչափ ծանր լինել տնտեսության համար։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ենթադրում է տնտեսության մեջ մտնող փողի քանակի կրճատում։ Առկա տնտեսական ոչ այնքան բարվոք վիճակում սա հավելյալ ճնշում է տնտեսական գործընթացների վրա։ Առավել եւս, որ դրանք ակտիվությամբ չեն փայլում։

Բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ԿԲ-ն գնացել է նաեւ լոմբարդային ռեպոյի կամ, այսպես ասած, կարճաժամկետ ֆինանսական միջոցների տոկոսադրույքի նվազեցման, ինչն անցած տարվա վերջին կրկնակի բարձրացվեց՝ հասցվելով 20 տոկոսի։

Այժմ ԿԲ-ն այն սահմանել է 17 տոկոս՝ հույս ունենալով, որ «արտարժութային շուկայում ճնշումների արդեն իսկ թուլացման պայմաններում դա կնպաստի բարձր գնաճային սպասումների չեզոքացմանը եւ գնաճի նպատակի իրագործմանը»։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x