ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հինգ բանկեր տարին փակել են վնասով

27.01.2015

Ինչպես և կարելի էր ենթադրել, 2014 թվականը այնքան էլ հաջող չի եղել բանկային ոլորտի համար: Տարին վնասով են փակել 5 առևտրային բանկեր (2014-ին վնասով աշխատել էին 3 բանկեր), հայտնում է 168ժամ լրատվականը։ Ամենամեծ վնասն արձանագրել է Առէկսիմբանկը (Գազպրոմբանկի խումբ)՝ 5 մլրդ 668.9 միլիոն դրամ։ Բանկը 2013-ին աշխատել էր շահույթով։ Տարին պակաս անհաջող չի եղել նաև Ակբա-Կրեդիտ Ագրիկոլի համար։ Այս բանկը 2013-ը փակել էր շուրջ 5 միլիարդ դրամ շահույթով, սակայն 2014-ին արձանագրել է 4 մլրդ 625 միլիոն դրամի վնաս։ Արցախբանկի վնասը 2014-ին կազմել է 1 միլիարդ 697.1 միլիոն դրամ (2013-ին բանկն ունեցել էր 1 միլիարդ դրամի շահույթ)։ Բիբլոս բանկը ունեցել է 513.4 միլիոն դրամի վնաս։ Բանկը վնասով էր փակել նաև 2013 թվականը։ Եվ վերջապես ԲՏԱ բանկը, որը 2013-ին ունեցել էր 79 միլիոն դրամի շահույթ, նախորդ տարին փակել է 177.9 միլիոն դրամի վնասով։ Մնացած 16 բանկերը 2014 թվականը փակել են շահույթով, սակայն նրանցից 7-ի շահույթը պակասել է՝ 2013-ի համեմատ։ 21 բանկերի շահույթը 2014 թվականին 42.34%-ով նվազել է 2013-ի համեմատ և կազմել 26.7 միլիարդ դրամ (2013-ին բանկային ոլորտի շահույթը 46.3 միլիարդ դրամ էր)։ Բանկային համակարգի շահութաբերությունը՝ ըստ կապիտալի (ROE), 2014-ին կազմել է 5.53%։ Դա բավականին ցածր է 2013-ի ցուցանիշի համեմատ։ Ամենաշահութաբեր բանկը 2014-ի արդյունքներով՝ Ինեկոբանկն է՝ 20.75% (2013-ին՝ 23.6% էր)։ Հաջորդը՝ Ամերիաբանկն է՝ 17.64% (2013թ.՝ 16.1%)։ HSBC Հայաստանը, որը 2013 թվականի արդյունքներով երկրորդ շահութաբեր բանկն էր (20.9%), 2014-ին նահանջել է՝ զբաղեցնելով երրորդ տեղը՝ 14.4%։

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x