ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մինչև մարտի 1-ը բարձր` մինչև 18% տարեկան տոկոսադրույքով ավանդներ և հաճելի նվերների խաղարկություն Յունիբանկում

27.01.2015

Յունիբանկը հանդես է գալիս նոր շահավետ առաջարկով` ՀՀ դրամով և ռուսական ռուբլով խնայողություններն ավանդադրելու համար: Մինչև 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` 18% տարեկան կարճ ժամկետի` 91 օրվա համար: Ավանդի պայմանները բավականին պարզ են և միտված են հաճախորդների կողմից` առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500 000 դրամ կամ 1 000 000 ՌԴ ռուբլի: Բոլոր ավանդատուներին` որպես նվեր, տրամադրվում է ArCa կամ Visa Electron քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի անվճար ծառայություն:

Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել Յունիբանկի "Շահավետ+" ավանդը, որով սահմանված է մինչև 8% տարեկան տոկոսադրույք 91 և ավելի օր ժամկետի համար:

Իր ավանդատուների միջև Յունիբանկը կանցկացնի նաև նվերների խաղարկություն: 91 և ավելի օր ժամկետով ավանդ ունեցող հաճախորդները յուրաքանչյուր ամիս կմասնակցեն հատուկ խաղարկությանը և հնարավորություն կունենան շահելու 5 հատ iPhone 6 հեռախոս և 48’’ անկյունաչափի հեռուստացույց:

Ավանդները կարելի է ձևակերպել Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: 2014թ.-ի վերջի դրությամբ Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 80 մլրդ դրամ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x