ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկն իր դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար կազմակերպել է նվերների խաղարկություն

26.01.2015

Անելիք Բանկի Գլխամասային գրասենյակում կայացավ նվերների խաղարկություն, որին մասնակցեցին նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Բանկում գործող բոլոր դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած հաճախորդները:
Խաղարկվեցին 13 նվերներ` պլանշետ, սմարթ հեռախոսներ և ինտերնետ ծառայության 3, 6 և 12 ամսվա անվճար բաժանորդագրություն: Խաղարկությանը ներկա էր հատուկ հանձնաժողով` Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման տնօրեն Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ և դրամական փոխանցում ստացած հաճախորդներ: Շահող հաճախորդների մասին տեղեկատվությունը հասանելի է Բանկի կայքում և ֆեյսբուքյան էջում:
«Շնորհավորում ենք բոլոր շահող հաճախորդներին և սիրով սպասում նրանց Բանկի Գլխամասային գրասենյակում` ստանալու իրենց նվերները: Պարզապես անհրաժեշտ է, որ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած բոլոր հաճախորդները մեր կայքի և ֆեյսբուքյան էջում գտնեն իրենց անուն-ազգանուները շահողների ցանկում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Անելիք Բանկի կողմից նմանատիպ անակնկալները շարունակվելու են»,- նշել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
 «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.anelik.am/ էլեկտրոնային կայք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x