ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տեղի ունեցավ Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը

23.01.2015

Հավատարիմ մնալով ավանդույթներին` իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում ԲԱՆԿԸ` քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հետ ձեռնամուխ եղավ ևս մեկ մշակութային ծրագրի իրագործմանը: Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների սերտացումը և անգլիացի մեծ բանաստեղծի ավանդը Հայագիտության մեջ՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  որոշեց  լրացնել նման մեծ գործիչի հուշարձանի բացակայությունը: Թեև մեծ գրողի կիսանդրին արդեն մի քանի ամիս է ինչ պատրաստ է և տեղադրված Է Բայրոնի 1 հասցեով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակի պատին, սակայն դրա բացման հանդիսավոր արարողությունը ծրագրված էր Լորդ-Ջորջ Գորդոն Բայրոնի ծծնդյան տարեդարձի օրը` հունվարի 22-ին:            
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Անգլիայի դեսպանատան և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչները, ԲԱՆԿԻ  ղեկավարությունը, կիսանդրու հեղինակ` քանդակագործ Հայկ Թոքմաջյանը և այլոք:
Կիսանդրու բացման առիթով ուղերձ էր հղել Ջորջ Գորդոն Բայրոնի ծոռը՝ Լորդ Ռոբին Բայրոնը, որում, մասնավորապես, ասվում է.
«Անտարակույս, մեքագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, ու Երևանի կենտրոնում՝ Բայրոնի փողոցում տեղադրվում է լորդ Բայրոնի կիսանդրին: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ տեսնել կիսանդրին Երևան իմ հաջորդ այցելության ժամանակ»:
Անգլիացի հայտնի գրող Ջորջ Գորդոն Բայրոնը ծնվել է Լոնդոնում 227 տարի առաջ հունվարի 22-ին ազնվականի ընտանիքում: 1816 թ-ին ճանապարհորդելով Վենետիկ և այնտեղ որոշ ժամանակ ապրելով, նա ծանոթացել է Մխիթարյան միաբանության հայ կրոնական և մշակութային գործիչների հետ, ինչպես նաև Միաբանության վանականներից սովորել է հայերեն: Բայրոնը անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն է թարգմանել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ինչպես նաև ստեղծել է անգլերեն-հայերեն բառարան:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x