ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կապիտալի աճը չպետք է հանգեցնի ավելցուկային լիկվիդայնության

22.01.2015

Հայաստանի բանկերը կարող են իրականացնել ընդհանուր կապիտալի ավելացման շուրջ Կենտրոնական բանկի նորմատիվները, բայց երկրի ֆինանսա-տնտեսական համակարգում հարկ կլինի խուսափել ավելցուկային լիկվիդայնությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ԿԲ-ի՝ 2017 թվականի հունվարի 1-ից բանկերի նվազագույն ընդհանուր կապիտալը 5-ից մինչեւ 30 մլրդ դրամի չափով ավելացնելու մասին պահանջը (ընթացիկ փոխարժեքով՝ 63 մլն դոլարից քիչ պակաս - խմբ.):

Հիշեցնենք, որ «Բանկերի գործունեության կարգավորում, բանկերի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվներ» կանոնակարգում համապատասխան փոփոխությունները Կենտրոնական Բանկի խորհուրդն ընդունել է 2014 թվականի դեկտեմբերի 30-ին:

Ճզմաչյանը հավելեց, որ ԿԲ-ի պահանջը միանշանակ արդարացված է եւ իրագործելի: Այլ հարց է, որ կարելի էր մանրամասն դիտարկել դրա իրականացման ժամկետները (2 տարի) եւ կապիտալի ավելացման չափը (6 անգամ): Համեմատության համար նշենք, որ նախորդ անգամ ԿԲ-ն ընդհանուր կապիտալին շեմն ավելացրեց շուրջ 2 անգամ. 2.4-ից մինչեւ 5 մլրդ դրամի:

Ամեն դեպքում, բոլոր բանկերի սեփականատերերն էլ պատրաստ են կատարել ե՛ւ ծավալի, ե՛ւ ժամկետների պահանջը: Ճզմաչյանի կարծիքով, ամենատարածվածը կդառնա կապիտալի ավելացումը: Մեկ այլ ճանապարհ էլ միավորումն է: «Պարզապես բանն այն է, որ միավորումը հակասում է հայկական մտածելակերպին: Բայց այս միջոցը նույնպես չի բացառվում, ինչպես նաեւ մի բանկի կողմից մյուսին գնելու հնարավորությունը»,- հավելեց Ճզմաչյանը:

Եվ վերջապես, բանկը կարող է աստիճանաբար դուրս գալ շուկայից՝ վերադարձնելով ակտիվներն ու կատարելով պարտավորությունները: Բայց, ըստ Ճզմաչյանի, դժվար թե որեւէ մեկն այդ անի: «Ամեն դեպքում, ցանկանում են ընդգծել, որ տարբերակներից ոչ մեկը՝ ներառյալ շուկայից հեռանալը, համակարգի համար ռիսկային չեմ համարում, եթե պահպանվեն գործող նորմերը: Ցանկացած պարագայում, ավանդատուները կարող են հանգիստ լինել: Ցանկացած սցենարի դեպքում նրանց համար լրացուցիչ ռիսկեր չեն առաջանա»,- հավելեց Բանկերի միության նախագահը:

Ճզմաչյանի խոսքով, հարկավոր է հնարավորինս արագ մտածել այն մասին, թե բանկերը որտեղ են տեղակայելու նոր միջոցները: Բանկերը հիմա էլ ազատ միջոցներ ունեն, որոնք իրական հատվածում տեղակայելու հետ կապված որոշակի դժվարություններ կան: «Իսկ հիմա պատկերացրեք առաջիկա երկու տարիներին ակտիվների հոսքը: Եթե տնտեսությունն ի վիճակի չէ դրանք յուրացնել, լավագույն դեպքում, դրանք օգուտ չեն բերի, իսկ վատագույն դեպքում՝ դրանց սառեցումը կթանկացնի վարկերն ու բանկային այլ ծառայությունները: Այդ պատճառով, Կառավարության կողմից լուրջ քայլեր են անհրաժեշտ՝ ուղղված տնտեսության ռազմավարական զարգացմանը»,- ամփոփեց Ճզմաչյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x