ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն գրանցել է մի քանի ցուցանիշների զգալի աճ

19.01.2015

Անելիք Բանկը վերականգնում է դինամիկ զարգացման ներուժը, 2014 թվականի արդյունքներով` գրանցելով թռիչքային աճ մի քանի ցուցանիշների գծով: Մասնավորապես` 2014թ. 12 ամիսների տվյալներով Բանկի ակտիվներն աճել են 44,9 տոկոսով (60,0 մլրդ. ՀՀ դրամից դառնալով 87.0 մլրդ. ՀՀ դրամ), պարտավորությունները` 54.6 տոկոսով (49.6 մլրդ. ՀՀ դրամից դառնալով 72.6 մլրդ. ՀՀ դրամ), վարկային պորտֆելն` ավելի քան 50 տոկոսով (38.5 մլրդ. ՀՀ դրամից դառնալով 58.6 մլրդ. ՀՀ դրամ): Փաստենք, որ 2014թ. Անելիք Բանկի շահույթը կազմել է 335 մլն. ՀՀ դրամ. ինչը վերջին տարիներին վնաս արձանագրող Բանկի համար աճի ներուժի վերականգնման լավագույն ապացույցն է:

Գրանցված ձեռքբերումներին հնարավոր է եղել հասնել կազմակերպված բազմաբնույթ ուսումնասիրությունների արդյունքում` պարբերաբար իրականացվել են հաճախոդների պահանջմունքների մշտադիտարկումներ և դրանց համապատասխան մշակվել են բանկային պրոդուկտներ: Բանկի հաճախորդներն այսօր արդեն կարող են կատարել փոխանցումներ և ստանալ վճարումներ միջազգային դրամական Unistream, Anelik, MoneyGram, Intel Express, Tandem, Avers, SIigue Money Transfer համակարգերով, ընտրել իրենց ֆինանսական կարիքներին համապատասխան վարկային պրոդուկտներ և կատարել ապահով խնայողություններ, օգտվել հաշիվների սպասարկման զանազան ծառայություններից:

«2015 թվականն Անելիք Բանկի համար հոբելյանական է: Մենք նշելու ենք Բանկի հիմնադրման 25-ամյակը, որի կապակցությամբ մեր հաճախորդներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ: Մենք նախատեսում ենք իրականացնել աշխատանքներ ուղղված ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բանկային ծառայությունների զարգացմանը»,- նշեց Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x