ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


The Guardian. Ռուբլու անկումը սպառնում է 9 երկրների

19.01.2015

Ռուբլու անկումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից կախում ունեցող ինը երկրների տնտեսությունների համար, գրում է The Guardian-ը:
Թերթը, վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները, հայտնում է, որ ընդհանուր առմամբ այդ երկրները կարող են 10 մլրդ դոլար կորցնել 2015 թվականին:
Տնտեսական դժվարությունների լույսի ներքո նախկին խորհրդային հանրապետություններից գնացած շատ միգրանտներ մտածում են Ռուսաստանը լքելու մասին, նշում է The Guardian-ը:
Բրիտանական թերթը հավելում է, որ այդ երկրներից մի քանիսում ռուբլու անկումը կարող է քաղաքական ճգնաժամ հրահրել:

Տարածաշրջանի տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են, եւ ռուսական ռուբլու արժեզրկումը ներգործություն է ունենում ՌԴ-ի հարեւանների արժույթների վրա, գրում է The Guardian-ը՝ հավելելով, որ ռուբլու փլուզումը, մասնավորապես, արդեն հանգեցրել է Թուրքմենիայի արժույթի արժեզրկմանը եւ կարող է ղազախստանյան տենգեի հետգա արժեզրկման պատճառ դառնալ, հայտնում է news.am-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ դրամական փոխանցումներից է կախված ՀՀ տնտեսության 21, Վրաստանի տնտեսության՝ 12, Ղրղըզստանի տնտեսության՝  31,5 , Մոլդովայի տնտեսության՝ 25, Տաջիկստանի տնտեսության՝ 42, Ուկրաինայի տնտեսության՝ 5,5, Լիտվայի տնտեսության՝ 4,5, Ադրբեջանի տնտեսության՝ 2,5, Ուզբեկստանի տնտեսության 12 տոկոսը: The Guardian-ը նշում է, որ այդ երկրների ստացած դրամական փոխանցումների մեծ մասը հենց Ռուսաստանի գոց է կատարվում:

2014 թ. դեկտեմբերի կեսերին համաշխարհային գխավոր արտարժույթների նկատմամբ ռուբլու փոխարժեքի  աստիճանական նվազումից հետո փլուզում տեղի ունեցավ. երկու օրում ռուբլին արժեզրկվեց  17%-ով, ինչը չէր եղել՝ սկսած 1998 թ.-ից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x