ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ի՞նչ է սպասվում բանկային ոլորտի աշխատակիցներին

15.01.2015

Հայաստանում գործող բանկերն առաջիկայում կմիավորվեն, և 21 բանկերից կմնա 14–ը։ Այս տեղեկատվությունը չի հերքել ՀՀ ԿԲ մամուլի քարտուղար Մերի Շահինյանը։ «Կավելացնենք կանոնադրական կապիտալը, ինչն ուղղվում է բանկերի կայունացմանը», – ասել է Շահինյանը։ ՀՀ ԿԲ–ն 2014 թ.–ի դեկտեմբերի 30–ին կայացած խորհրդի նիստի ընթացքում որոշել է 5 մլրդ դրամից 30 մլրդ դրամ դարձնել բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, ինչի արդյունքում պետք է տեղի ունենա բանկերի համախմբում։ Նախօրեին արված նման տեղեկատվության տարածումից հետո իրարանցում սկսվեց ոչ միայն տեղեկատվական ոլորտում, այլ նաև բանկային:  Ի՞նչով է պայմանավորված ԿԲ-ի նման որոշումը. Արդյո՞ք սա պատժիչ միջոցներ են, որ բանկերն այդպես էլ չկատարեցին ԿԲ հրահանգը` չստեղծել դոլարային դեֆիցիտ: Միգուցե բանկիրների վստահության պակասը ԿԲ-ի հանդեպ կամ զգուշավորություն են դրսևորել՝ մտածելով, որ ԿԲ-ն չի կատարի իր խոստումը և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քանակով արտարժույթ չի տրամադրի: ԿԲ-ի մյուս հորդորը` դրամային վարկեր տրամադրել գործարարներին, սառեցնել գործարարների կողմից դոլարային վարկերի վճարումը, բանկերը նույնպես չեն կատարել: Ինչն էլ առիթ կդառնա ոչ միայն դոլարի կուրսի բարձրացման, այլև բանկերի նկատմամբ ԿԲ-ի կողմից «ընդգծված» վերաբերմունքի` բանկերի խոշորացման այս փուլում»: Արդյոք սա պատերազմ  է ԿԲ-ի և առևտրային բանկերի միջև, թե իրոքից մշակված մեխանիզմ ուղղված բանկերի կայունացմանը կամ էլ անօրեն քայլ, որում հաղթող դուրս կգան խոշոր ՀՀ առևտրային բանկերը: Ինչևիցէ արդյունքում ինչպես միշտ կտուժվի ժողովուրդը, տվյալ դեպքում բանկի աշխատակիցները:Հայտնի է, որ տարբեր բանկերի միացմանը կհետևի աշխատակազմի կրճատումը, քանի որ կփակվեն շատ բանկերի մասնաճյուղեր:

Ներկայացնենք ՀՀ 21 առևտրայինբանկերի կանոնադրական կապիտալները ըստ մեծության և այստեղից էլ կարելի որոշակիորեն հետևություն անել, թե որ բանկերն են գտնվում ռիսկային գոտում:

1. Ոչ ռիսկային գոտում գտնվող բանկերն են.

  1.Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ- 52մլրդ 998մլն դրամ

  2. Արդշինբանկ- 47մլրդ 137մլն դրամ

  3.Էյչ Էս Բի Սի Բանկ- 46մլրդ 848մլն դրամ

  4.Ամերիաբանկ- 40մլրդ 907մլն դրամ

2. Միջին ռիսկային գոտում գտնվող բանկերն են.

 1. Ինեկոբանկ- 23մլրդ 469մլն դրամ

 2. Կոնվերսբանկ- 22մլրդ 396մլն դրամ

 3. Պրոմեթեյբանկ- 22մլրդ 75մլն դրամ

 4.Հայբիզնեսբանկ- 21մլրդ 67մլն

 5. Արարատբանկ- 20մլրդ 739մլն դրամ

 6. ՎՏԲ-Հայաստան Բանկ- 20մլրդ 775մլն դրամ

 7. Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ- 20մլրդ 388մլն դրամ

3. Ռիսկային գոտում գտնվող բանկերն են.

 1. Արմսվիսբանկ- 13մլրդ 683մլն դրամ

 2. Յունիբանկ- 13մլրդ 100մլն դրամ

 3. Արցախբանկ- 13մլրդ 31մլն դրամ

 4. Անելիք Բանկ- 12մլրդ 938մլն դրամ

 5. Պրո Կրեդիտ Բանկ- 11մլրդ 794մլն դրամ

 6. Հայէկոնոմբանկ- 10մլրդ 224մլն դրամ

 7. Մելլաթ բանկ- 10մլրդ 60մլն դրամ

 8. Հայբիզնեսբանկ- 9մլրդ 601մլն դրամ

 9. Բիբլոս Բանկ Հայաստան- 9մլրդ 28մլն դրամ

10. ԲՏԱ Բանկ- 5մլրդ 727մլն դրամ

Հեղինակ՝ Վ. Օհանջանյան

 

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x