ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ի գիտություն մաքսային պարտավորություն չկատարած անձանց

14.01.2015

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները, հայտնում է 168finance.am-ը՝ հղում անելով ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին:
 Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ ֆինանսների նախարությունը տեղեկացնում է. ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ և ավտոմեքենաներ տեղափոխած այն անձինք, ովքեր նշված ավտոճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել կատարել իրենց մաքսային պարտավորությունները և այդ կապակցությամբ պարտավորության կատարման ժամկետում դիմել են ՀՀ մաքսային մարմիններին, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի: Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 55-րդ հոդվածի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի վերոհիշյալ պարտավորության խախտման դեպքով նրանց նկատմամբ չի սկսվի վարչական վարույթ, իսկ սկսած վարչական վարույթները կկարճվեն:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x