ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սպասվում է դրամի արժեզրկում

14.01.2015

Դոլարը մինչև առնվազն՝ փետրվարի վերջը դրսևորելու է արժեվորման միտում, դրամը՝ արժեզրկման: Tert.am-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
 «Ի տարբերություն որոշ տնտեսագետների, որոնք հակված էին կարծել, որ առաջին եռամսյակում դոլարի  փոխարժեքի նվազման միտումները պահպանվելու են, ընդհուպ մինչև 450 դրամ՝ մեկ դոլարի դիմաց, ես այլ մոտեցում ունեմ , այսինքն՝ ռուբլին ավելի կայուն է լինելու Հայաստանի դրամի նկատմամբ, իսկ դրամը արժեզրկվելու է, այսինքն՝ դոլարը բարձրանալու է: Եվ միտումը շարունականաբար պահպանվելու է, համենայն դեպս՝ հետընթաց չի լինի գոնե մոտակա ժամանակաշրջանում,  մինչև փետրվարի կեսերը հաստատ»,- ասաց Արտակ Մանուկյանը:
 
Նկատենք, որ Կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցառումներից հետո, երբ 1 ԱՄՆ դոլարը 620 –ից իջավ մինչև 450ի, դեռևս տոներից առաջ դոլարի ասիճանական արժեվորման միտումը էլ ավելի է ամրապնդվում, և այսօր արդեն  մեկ ԱՄՆ դոլարը վաճառվում է 481 առավելագույն գնով, իսկ նվազագույնն է՝ 479:
 Եվ միայն հունվարի 12-ի դրությամբ դոլարի առքի և վաճառքի ցուցանիշները ունեն հետևյալ դրական տատանումները.. +1.59, + 0.92:
 
Ի պատասխան հարցի, թե այս միտումը որքա՞ն է  պահպանվելու, Արտակ Մանուկյանը նկատեց, որ նման կանխատեսումը անշնորհակալ գործ  է, քանի որ զուտ տնտեսականից կան նաև քաղաքական գործոններ, այնուհանդերձ՝ նա կարծիք հայտնեց, որ դոլարը աստիճանաբար կմոտենա 500-ի սահմանգծին, բայց այն չի անցնի:

«Տարվա առաջին եռամսյակում առկա են ճնշումներ, նաև ոնավթի գները  արդեն կայունացման և բարձր աճի միտումներ են գրանցում, և մեր տնտեսությունն էլ առաջին եռամսյակում չունենալով որևէ արտարժութային մուտքեր՝ դոլարը կհասնի մինչև 500  դրամի»:
 
Թե որքան կշարունակվեն դոլարի փոխարժեքի տատանումները՝ Արտակ Մանուկյանը նկատեց, որ ողջ գործըթնացը ցույց է տալիս գլոբալ շուկայական տնտեսության կոնյուկտուրան՝ նավթի գները և Եվրոպա-Ռուսաստան-ԱՄՆ հակամարտությունը:
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x