ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պարզաբանումներ 2012թ. հինգ ամսվա տնտեսական ցուցանիշների վերաբերյալ

07.06.2012

Այսօրվա կառավարության նիստն սկսվել է ՀՀ ֆինանսների նախարարի զեկույցով:
Ներկայացնելով անցած հինգ ամիսների ցուցանիշները նախարարը մասնավորապես նշել է, որ գնաճի ցուցանիշը 12 ամսվա համար կես տոկոս է և բավական ցածր-կայուն միջավայրում է։ Եթե դիտարկվի մայիսի վերջին ամփոփված 4 ամիսների կատարողականը, ապա կտեսնենք, որ երկիրն ունի տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ՝ 7.2 տոկոս, ընդ որում, նշանակալին այստեղ արդյունաբերության ցուցանիշն է, որը 4 ամսվա կտրվածքով կազմել է 115.3 տոկոս։


«Միևնույն ժամանակ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ, որը նույնպես վկայում է արդյունաբերական զբաղվածության մասին։ Եթե մենք դիտարկում ենք արտահանումը, ապա այն 118.7 տոկոս է՝ 2011 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի նկատմամբ, երբ ներմուծումը կազմել է 18.7 տոկոս»,- նշել է Վաչե Գաբրիելյանը։
Անդրադառնալով պետական բյուջեի ցուցանիշներին, նա նշել է, որ առաջին 5 ամիսների համար հարկային եկամուտները և սոցվճարները կազմել են 322 միլիարդ 758 միլիոն դրամ, այդ թվում` հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 272 միլիարդ դրամ:


Ի սկզբանե կառավարությունն ունի 6 ամսվա հաստատված կանխատեսումներ: Հինգ ամսվա կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է կես միլիարդ դրամ ավելի գումար։ Ծախսերը, կազմում են 341 միլիարդ դրամ։ Առկա է 9.5 միլիարդ դրամի դեֆիցիտ, ընդ որում, կիսամյակի համար այն ծրագրվածից ավելի մեծ է, սակայն այն ավելի փոքրանում է, քանի որ տոկոսային եկամուտները 3 միլիարդ դրամի չափով ավելացել են։

<
«Բացի դրանից, ունենք ծախսերի որոշակի թերակատարում, ինչն հիմնականում պայմանավորված է սեզոնայնությամբ։ Յուրաքանչյուր տարի 6 ամսվա կտրվածքով մոտ 8-10 տոկոսով ծրագրվածից ավելի քիչ ծախս ենք կատարում։ Ճիշտ նույն միտումը նաև այս տարի է։ Այսինքն, ծախսային մասով մենք գտնվում ենք բնականոն վիճակում: Եկամուտներն ամբողջովին կատարվել են և մոտ կես միլիարդով` գերակատարվել։ Դրա հետևանքով մենք ունենք դեֆիցիտի ցուցանիշ, որն ավելի ցածր է, քան ծրագրված էր։ Այն 9.5 միլիարդ դրամի շրջանակում է»,-եզրափակել է ելույթը ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x