ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նույնիսկ Գագիկ Ծառուկյանն է ոսկի փնտրում

06.06.2012

Հայաստանում մեծ թափով ընթանում են ոսկու որոնողական աշխատանքներ: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի` 2012 թ. մայիսի 1-ի դրությամբ` 15 տեղամասերում տրամադրվել են ոսկու հանքավայրերի որոնման լիցենզիաներ (որոնողագնահատման աշխատանքներ կամ երկրաբանական ուսումնասիրություններ): Մոտ 20 հանքավայրերում էլ ոսկին փնտրվում է այլ մետաղների հետ: Այդ հանքավայրերը սփռված են հանրապետության ողջ տարածքով, սակայն առավել շատ են Լոռիի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում: Դրանց մեծ մասում ուսումնասիրման ժամկետներն ավարտվել են, 4-ում շարունակվելու են նաեւ 2012 թ. ընթացքում: Մասնավորապես` շարունակվում են երկրաբանական ուսումնասիրությունները Լոռիի մարզի Հագվի-Մղարթ հանքային դաշտում, որի լիցենզիան տրամադրվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուփին»: Մղարթի տեղամասում «Մուլտի Գրուփը» նաեւ արդյունահանման լիցենզիա ունի, սակայն 2011 թ. վերջերին ոսկու հանքաքարի արդյունահանման աշխատանքները դադարեցվել էին, ու մինչ այսօր չեն վերսկսել: Նշենք, որ Հայաստանում որոնվող հանքերը մեծամասամբ փոքր են` ոսկու 2-10 տոննա պարունակությամբ, ինչպես նաեւ` այլ գունավոր ու ազնիվ մետաղների պարունակությամբ (հիմնականում արծաթի): Համեմատության համար` Սոթքի ոսկու հանքավայրի պաշարները գնահատվում են մոտ 155 տոննա, Ամուլսարինը` մոտ 53 տոննա: Խոշոր կարելի է համարել միայն այս երկու հանքավայրերը, սակայն Ամուլսարի հանքավայրը դեռեւս չի շահագործվում (այն գտնվում է Ջերմուկի մերձակայքում): Ըստ կառավարության աղբյուրի` առայժմ միայն 10 հանքերում է թույլատրված ոսկու արդյունահանում (Տերտերասար, Արմանիս, Սոթք, Մեղրաձոր, Շահումյան, Թուխմանուկ, Մղարթ, Մարջան, Սոֆի-Բինա, Լիճվազք-Բեյ): Այդ 10 հանքավայրերից 4-ը գտնվում են Սյունիքում: Ոսկու փոքր հանքավայրերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է միջազգային շուկայում ոսկու գնի աճի հետեւանքով: Մարտ-մայիսի ընթացքում միջազգային շուկայում ոսկու գինն առավելապես տատանվել է 1500-1600 դոլարի սահմաններում` 1 ունցիայի համար: Աղբյուր` www.news.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x