ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-ն ֆինանսավորել է Թեղուտի հանքաարդյունաբերական կոմբինատի շինարարությունը

23.12.2014

ՎՏԲ Բանկ ԲԲԸ ֆինանսավորմամբ «Վալեքս» ընկերությունների խումբը Լոռու մարզում իրականացնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական նախագծերից մեկը` Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունն ու շահագործումը: Օբյեկտի շինարարության համար բանկը տրամադրել է 283 մլն ԱՄՆ դոլար, նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 350 մլն ԱՄՆ դոլար:

Շինարարական աշխատանքների ավարտի ու արտադրական գործընթացի մեկնարկի կապակցությամբ հանքաարդյունաբերական կոմբինատի տարածքում դեկտեմբերի 20-ին կայացել է հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ինչպես նաև Հայաստանում այլ երկրների դեսպաններ:

Հյուրերը ծանոթացան արտադրական գործընթացին, շրջեցին հանքավայրի տարածքով, եղան հանքաարդյունաբերական կոմբինատի բոլոր արտադրամասերում:

Առաջին տասը տարիների համար միջինացված ցուցանիշներով կոմբինատում նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 64 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 31% (19.7 հազ. տոննա) պարունակությամբ և 760 տոննա մոլիբդենի խտանյութ՝ մոլիբդենի 50% (380 տոննա) պարունակությամբ::

«Թեղուտ» ընկերությունը գործունեություն է ծավալում միջազգային էկոլոգիական չափանիշներին համապատասխան: Կոմբինատում արտադրական ջուրը շրջանառվում է «գործարան-պոչամբարային տնտեսություն» փակ շրջանով, ինչը կբացառի շրջակա ջրային միջավայրի աղտոտումը արտադրական ջրով: Ջրային ավազանի կենցաղային կեղտաջրերով աղտոտումը կանխարգելելու նպատակով ընկերության տարածքում տեղադրվել են բիոմաքրման ժամանակակից կայաններ: ՀՀ բնապահպանության ու գյուղատնտեսության հաստատած ծրագրի համաձայն, «Թեղուտ» ՓԲԸ իրականացնում է անտառների վերականգնում նախագծի իրականացման համար օգտագործված անտառային ծածկույթի ընդհանուր տարածքից կրկնակի ավել տարածքում:

ՎՏԲ Բանկ ԲԲԸ նախագահի-վարչության նախագահի առաջին տեղակալ Յուրի Սոլովյով. «Մենք ուրախ ենք, որ ՎՏԲ-ն կարող է աջակցել Հայաստանի տարածքում նմանատիպ ձեռնարկության ստեղծմանը, ինչպսինին է Թեղուտի հանքաարդյունաբերական կոմբինատը: Շրջակա գետերի ու լճերի աղտոտումը բացառելու նպատակով համալիրի տարածքում գործում են բիոմաքրման ամենաժամանակակից կայանները: Բացի այդ միջոցներից մեր գործընկերները հոգ են տանում գործունեության տարածքի անտառային զանգվածի վերականգնման համար: Կտրված ծառերը կվերականգնվեն կրկնակի չափով. սա խելամիտ ու արդար բնоգտագործում է: ՎՏԲ-ն միշտ պատրաստ է համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք զարգացնում են տարածաշրջանի տնտեսությունը և միաժամանակ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում էկոլոգիայի հարցերին»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x