ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


168.am: ՀՀ 22 բանկերից 17-ը աշխատել են շահույթով

23.12.2014

2014 թվականի ինն ամիսներին բանկային համակարգի զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո)` հաշվարկված ըստ վերահսկողական հաշվետվությունների, կազմել է 24.8 մլրդ դրամ, շահութաբերությունն ըստ ակտիվների (RoA)` 1.1%, շահութաբերությունն ըստ կապիտալի (RoE)` 7.1%: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի բանբերը։ Տարեսկզբից շահույթով են աշխատել 17, իսկ վնասով` 5 բանկ: Հունվար-սեպտեմբերին բանկային համակարգի զուտ շահույթը` հաշվարկված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) համաձայն, կազմել է 28.2 մլրդ դրամ: Շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների (RoA) և շահութաբերությունը (տարեկանացված) ըստ կապիտալի (RoE) կազմել են համապատասխանաբար 1.3% և 7.6%: Ըստ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող վերահսկողական հաշվետվությունների` 2014 թվականի առաջին ինն ամիսներին բանկային համակարգի համախառն եկամուտները և համախառն ծախսերը կազմել են համապատասխանաբար 433.3 մլրդ և 400.8 մլրդ դրամ: Տոկոսային եկամուտների գերակշիռ մասը` 84.7%-ը, բաժին է ընկել տնտեսությանը տրամադրված վարկերից ստացված եկամուտներին: Ոչ տոկոսային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ են ունեցել ստացված միջնորդավճարներից եկամուտները և արտարժույթի առք ու վաճառքից զուտ եկամուտները` համապատասխանաբար 47.0% և 18.2%: Տոկոսային ծախսերի կազմում շարունակել են մեծ տեսակարար կշիռ ունենալ ժամկետային ավանդների գծով տոկոսային ծախսերը և առևտրային բանկերից և ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրաված միջոցների գծով տոկոսային ծախսերը` համապատասխանաբար 58.9% և 17.6%: Ոչ տոկոսային ծախսերում զգալի տեսակարար կշիռը` 49.6%-ը, բաժին է ընկել աշխատակիցների աշխատավարձին և դրան հավասարեցված այլ վճարներին: Բանկային համակարգի ընդհանուր զուտ մասհանումների մեծությունը 2014 թվականի ինն ամիսներին կազմել է միջին տարեկան ակտիվների 1.2%-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/12/22/439545.html
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x