ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՏՈՆԱԿԱՆ ԱՎԱՆԴ»՝ անակնկալ Պրոկրեդիտից

23.12.2014

Ամանորյա տոներին ընդառաջ ՊրոԿրեդիտ Բանկը մատուցում է իր անակնկալ առաջարկը հաճախորդներին: 2014 թվականի դեկտեմբերի 22-ից Բանկի կողմից ուժի մեջ է դրվում նոր ավանդատեսակ «Տոնական»: Ավանդը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ունենալով որոշակի գումար ցանկանում են վաստակել բարձր եկամուտ կարճաժամկետ կտրվածքով: Ավանդը ձևակերպվում է ՀՀ դրամով մեկ, երկու, երեք ամիս ժամկետով համապատասխանաբար 16,17,18 տոկոս տարեկան տոկոսադրույքներով:
ՊրոԿրեդիտ Բանկը մշտապես ձգտում է խթանել խնայողությունների մշակույթը: Այդ պատճառով մենք մշակել ենք մատչելի խնայողության ծառայություն շահավետ տոկոսադրուքով:

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի մասին

Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը 2008թ. փետրվարի 5-ին: Այն հանդիսանում է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որի գործունեությունը ղեկավարվում է Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Խումբը գործում է Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում: ՊրոԿրեդիտ Հոլդինգը և Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի ֆինանսական վերահսկողության մարմնի (BaFin) կողմից, որը մեծապես կարևորում է ՊրոԿրեդիտ ընկերությունների հուսալիությունն ու կայունությունը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը 100% արտասահմանյան կապիտալով բանկ է, որը տրամադրում է ֆինանսական ծառայությունների ամբողջ փաթերը և որի ուշադրության կենտրոնում է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի տարածումը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x