ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գերմանիայի կառավարությունն օտարերկրյա մասնագետների ներգրավման գործընթաց է սկսել

06.06.2012

Գերմանիայի կառավարությունն օտարերկրյա մասնագետների ներգրավման գործընթաց է սկսել, հայտնում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը: Երկրում զգացվում է որակավորված մասնագետների խիստ պակաս: Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի (DIHK) անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ գերմանական ընկերությունների մեկ երրորդից ավելին մասնագետների պակասի պատճառով մոտ ապագայում կկանգնի լուրջ խնդիրների առջև: Գերմանիայի աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության տվյալների համաձայն` ներկայում երկրում մոտ 1 միլիոն թափուր աշխատատեղ կա: «Սա նշանակում է, որ կա աշխատանք, որը չի արվում, կան պատվերներ, որոնք չեն իրականացվում, կան պոտենցիալ հարկեր, որոնք կարող էին համալրել բյուջեն ու սոցիալական ապահովագրության հիմնադրամները»,- ասել է նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Ըստ DW-ի` կադրային պակասի պատճառներից մեկն անբարենպաստ ժողովրդագրական վիճակն է. Գերմանիայի բնակչությունը նվազում է: Նախարարի կանխատեսումների համաձայն` 2025թ.-ին այս խնդրի պատճառով գերմանական տնտեսությունը աշխատունակ մինչև 6 մլն մարդու պակաս կունենա: Գերմանական կառավարությունն իրավիճակից դուրս գալու ուղին տեսնում է, մասնավորապես, երկիրն օտարերկրյա մասնագետների համար գրավիչ դարձնելու մեջ: Գրավիչ միջոցառումներից է Make-it-in-germany.com կայքէջի գործարկումը, որտեղ ներկայացված են Գերմանիայում աշխատանք գտնելու մասին տեղեկություններ: Կայքից օգտվել կարող են դեռ միայն գերմաներեն ու անգլերեն իմացողները, սակայն մոտակա ամիսներին այն հասանելի կլինի այլ լեզուների տիրապետող անձանց:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x