ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը

19.12.2014

Ներկայումս դոլարը գերարժևորված է, այսինքն՝ այն արժի ավելին, քան նորմալ պայմաններում կարժենար: Գերարժևորման հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիների իրականացումը:  
ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառները վերանալուց հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյացիոն ու անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի:
ԿԲ-ը զգուշացնում է, որ քաղաքացիների կողմից անհարկի փոխարկումները փոխարժեքի կայունացման ժամանակ կարող են բերել էական կորուստների: Մեր քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ նման փոխարկումներից, լինել ողջամիտ, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանման վրա գումար աշխատելու գայթակղությունից:  
Կենտրոնական բանկը բազմիցս նշել է և մեկ անգամ ևս հայտարարում է, որ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի հնարավորություն տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն: Նման խուճապով փոխարկումները պարզապես անիմաստ են:
ԿԲ-ն իրավիճակը միշտ պահում է վերահսկելի, տիրապետում է գնաճի զսպման բոլոր հնարավորություններին, իսկ գերնպատակը գների կայունությունն է: Գնաճի կարճաժամկետ սպասումների կայունացման և դոլարայնացումը զսպելու համար Կենտրոնական բանկը դեռևս երկու շաբաթ առաջ բարձրացրել է կարճաժամկետ (մեկ օրով տրամադրվող) լոմբարդային վարկերի տոկոսադրույքը մինչև 21 տոկոս: Սա կարճաժամկետ բարձրացում է և հնարավոր է նաև արագ նվազեցնել: Բոլոր հանգամանքները հաշվի առնելուց հետո ԿԲ Խորհուրդը իր որոշումը կկայացնի տոկոսադրույքների մակարդակի և գնաճը իր նպատակին վերադարձնելու արագության և ժամանակի մասին:
Գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով: Գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են: Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են:
Օգտվելով իրավիճակից, որոշ տնտեսվարողներ հնարավոր է արհեստականորեն բարձրացնեն որոշ ապրանքների գները կամ անգամ գնանշումը անեն արտարժույթով:
Դա օրենսդրության խիստ խախտում է: ՀՀ-ում  դրամական գնանշումները արգելված է  կատարել արտարժույթով:
ՀՀ-ում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման, աշխատավարձի վճարման գնանշումները պետք է իրականացվեն ՀՀ դրամով (ըստ «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի): Սա նշանակում է, որ երբ քաղաքացին ցանկանում է գնել ապրանք կամ օգտվել որևէ ծառայությունից, ապա ապրանք վաճառողը կամ ծառայություն մատուցողը իրավունք չունի պահանջել, որ վճարումը կատարվի արտարժույթով (դոլարով կամ եվրոյով):
Նման չարաշահումներ բացահայտելու դեպքում դիմեք պատկան մարմիններին:
Մենք ունենք հուսալի և կայուն բանկային համակարգ: Բանկային համակարգը կայուն է, բանկերը վճարունակ են և կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ հանրության բանկային հաշիվները և ավանդները:
ՀՀ կենտրոնական բանկը սահմանափակում չի դրել և ոչ մի դեպքում չի դնելու բանկերի վրա՝ հաշիվների և ավանդների սպասարկման կամ այլ ծառայությունների գծով:
ՀՀ ԿԲ-ն խստորեն և հետևողականորեն է վերաբերվում այդ հարցին և, այդ դեպքում եթե բացահայտվի, որ բանկերը իրականացնում են որևէ սպեկուլյատիվ գործողություն, այդ թվում՝ հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները, կենթարկվեն խստագույն պատասխանատվության:
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x