ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2014-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համար կարելի է համարել հաջողված տարի

19.12.2014

Araratnews.am-ը հարցազրույց է անցկացրել ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ Վարչության Նախագահ՝ Արմեն Նալջյանի հետ, ով ներկայացնում է բանկի գործունեությունը 2014-ի ընթացքում և խոսում առաջիկա ծրագրերի մասին:

Պարոն Նալջյան, ինչպե՞ս կգնահատեք տարին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համար:

Ընդհանուր առմամբ 2014-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համար կարելի է համարել հաջողված տարի: Այս տարի մենք շարունակաբար, մոտ 20-30 տոկոս տարբեր ցուցանիշների գծով, աճի տեմպեր գրանցեցինք: Բանկը լուրջ հաջողություններ ունի տարբեր ոլորտներում: Կարևոր իրադարձություններից կուզեի առանձնացնել դեկտեմբերի 3-ը, երբ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» ստորագրեցին պայմանագրի երկարացումը ևս 5 տարի ժամկետով: Ինչպես գիտենք Եվրոբանկը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈւՄ ունի 25 պլյուս 1 տոկոս բաժնետոմս: Սա շատ կարևոր իրադարձություն էր:

Տարին հագեցած էր նաև միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ: Մենք ռուսական խոշոր բանկերից մեկից ներգրավվեցինք 5 միլիոն ԱՄՆ դոլար և շարունակում ենք այն տրամադրել փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Այժմ շարունակում ենք բանակցությունները նոր ռեսուրսների ներգրավվման ուղղությամբ, և հուսով եմ, որ հաջորդ տարի առաջին եռամսյակում կներգրավվենք նոր միջոցներ և կտրամադրենք մեր հաճախորդներին:

Ավելի մանրամասն կներկայացնե՞ք, թե ինչ ծրագրեր կան նախատեսված առաջիկա տարում իրագործելու համար:

Մի շատ կարևոր իրադարձություն կա: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ սեփականատերերը որոշում են կայացրել, որ մոտ ժամանակներս բանկի կապիտալը կավելացնեն 1 միլիարդով: Դա լրացուցիչ խթան է հանդիսանում բանկի համար, որպեսզի բանկը ավելի մեծ գործունեություն իրականացնի բանկային ոլորտում և հաճախորդներին առաջարկի նոր, լավ պայմաններով վարկեր: Մեր սեփականատերերի նպատակն է մեծացնել բանկի կապիտալը շարունակաբար:

Ի դեպ, ես կուզեի նաև նշել, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ վարչությունը որոշում է կայացրել, որպեսզի ամերիկյան դոլարով ավանդների տոկոսադրույքները իջեցնենք: Այս պահին մենք տալիս ենք առավելագույնը տարեկան 6 տոկոս ամերիկյան դոլարին: Որոշում ենք կայացրել, որ հունվարից ևս մեկ կամ երկու տոկոս իջեցնենք, իսկ դրամային ավանդի տոկոսադրույքները մեկ կամ երկու տոկս բարձրացնենք: Կարող եմ ասել, որ այս տարի ավանդատուների ներհոսքը բավականին աճ է գրանցել մեր բանկում:

Պարոն Նալջյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերին արտարժույթի շուկայում ստեղծված խառնաշփոթը:

Վերջին օրերին արտարժույթային շուկայում տիրում է լարված մթնոլորտ: Այդտեղ սպեկուլյատիվ շատ երևույթներ են տիրում և սթրեսային իրավիճակ մեր հաճախորդների ու քաղաքացիների մոտ: Իրոք, դոլարի արժեքը գերագնահատված է չափից ավելի: Մոտ օրերս կլինի կուրսի կայունացում, դրամը կկայունանա: Հիմնական խնդիրը կապված է միջազգային զարգացումների հետ, բայց այդ աստիճանի արժեզրկում տեղի չի ունեցել: Հիմնական խնդիրը սպեկուլյատիվ խնդիրն է: Մենք այսօրվանից կտեսնենք, որ այդ խնդիրը կարգավորվում է:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ իր հաճախորդներին սպասարկում է, և մեզ համար շատ կարևոր է մեր հաճախորդների պահանջները բավարարելը: Այս օրերին սպեկուլյատիվ բնույթի առաջարկները շատ են, և մենք հորդորում ենք մեր քաղաքացիներին ու հաճախոդներին, որպեսզի չընկնեն սպեկուլյատիվ երևույթների մեջ: Հետո կարող է գահավիժի հակառակ ուղղությամբ և քաղաքացիները վնասներ կրեն: Այս օրերին մենք աշխատում ենք բացատրել մեր հաճախորդներին, որ զերծ մնան արագ որոշումներ կայացնելուց, որպեսզի հետո չտուժեն: Շուկան ուսումնասիրել եմ և արդեն այսօրվանից սկսել ենք շատ արագ գահավիժել հակառակ ուղղությամբ: Խորհուրդ եմ տալիս բնակիչներինˋչտարվեն սպեկուլյատիվ մեթոդներով և լինեն հանգիստ: Պետք չէ պանիկայի մեջ ընկնենլ, կյանքը շարունակվում է և շուտով ամեն ինչ կկարգավորվի:

Նշեմ, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ բավականին մեծ ռեսուրսներ ու միջոցներ ունի յուրաքանչյուր պահի իր հաճախորդին սպասարկելու համար և մոտ օրերս «Եվրոբանկի» հետ կստորագրենք լրացուցիչ համաձայնագիր 10 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գիծ ստանալու և առևտրի խթանման ծրագրին տրամադրելու համար: Հաջորդ տարի արդեն դրամով արտահայտված վարկի ստացում կլինի, որը նույնպես շատ կխթանի մեր հաճախորդներին


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x