ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է Unistream միջազգային դրամական փոխանցումների համակարգին

19.12.2014

Անելիք Բանկը շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ: Այդ ոլորտում մեր գործընկերների շարքը համալրել է Unistream փոխանցումների համակարգը, օգտվելով որից, մեր հաճախորդները առանց հաշվի բացման հաշված րոպեների ընթացքում կարող են կատարել իրենց փոխանցումներն ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով կամ եվրոյով` սկսած ընդամենը 0,5% միջնորդավճարից: «Unistream համակարգը բավական հարմար է թե’ սակագնային սանդղակի առումով, թե’ փոխանցումների աշխարհագրական ընդգրկմամբ, քանի որ օգտվելով այս համակարգից, մեր հաճախորդները հնարավորություն կստանան փախանցումներ իրականացնել մոտ 100 երկրներում տեղակայված ավելի քան 300 հազար սպասարկման կետերի միջոցով: Օգտվելով առիթից ցանկանում եմ հիշեցնել, որ մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ Անելիք Բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով գումար ստացած բոլոր հաճախորդները կմասնակցեն նվերների խաղարկության` հնարավորություն ստանալով շահել խաղարկվող 13 նվերներից մեկը` Galaxi Tab պլանշետ, Samsung սմարթ հեռախոսներ և ինտերնետ ծառայության 3, 6 կամ 12 ամսվա անվճար բաժանորդագրություն»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Նշենք, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ բոլոր մասնաճյուղերում հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել նաև ANELIK, MONEYGRAM, INTELEXPRESS, TANDEM Transfers, AVERS, SIGUE MONEY TRANSFER դրամական փոխանցումների համակարգերով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x