ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագիրը

19.12.2014

Մեկնարկել է երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող Ամերիա Սերունդ ծրագիրը, որը յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Ամերիաբանկի կողմից:

«Ամերիա Սերունդ» 4-րդ ծրագրիը նախատեսված է 20-25 տարեկան նորավարտ երիտասարդների համար, ովքեր ունեն մեծ ցանկություն և պատրաստակամություն կառուցելու իրենց կարիերան բանկային համակարգում:
«Ամերիա Սերունդ» ծրագրի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց:

Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կկնքվի ուսնակության պայմանագիր 3 ամիս տևողությամբ, իսկ տեսական և գործնական ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին կներկայացվի աշխատանքի առաջարկ: Նշենք նաև, որ վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը, կցել մոտիվացիոն նամակ, իսկ առավել ստեղծագործ երիտասարդները կարող են պատրատել մոտիվացիոն տեսահոլովակ (մինչ 1 րոպե տևողությամբ) և մինչև 2015թ. հունվարի 18-ը ներառյալ ուղարկել generationA@ameriabank.am հասցեով:

Նշենք նաև, որ նախորդ տարիներին անցկացրած «Ամերիա Սերունդ» երեք ծրագրերի արդյունքում 70 երիտասարդ արդեն աշխատում է Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում:
Մանրամասները՝ Ամերիաբանկի պաշտոնական կայքէջի «Ամերիա Սերունդ» բաժնում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x