ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-ն հայտարարում է նոր ակցիա

17.12.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում է ակցիա բանկի թողարկած MasterCard քարտերի քարտապանների համար:

Ցանկացած առևտրի և սպասարկման կետերում ապրանքի և ծառայությունների դիմաց վճարելով MasterCard քարտերով` բանկի հաճախորդները կկուտակեն բոնուսային միավորներ և կստանան հնարավորություն շահելու 3 արժեքավոր նվերներից մեկը` 500 000 դրամ արժողությամբ տեխնիկայի ձեռքբերման հավաստագիր, ուղևորություն երկու անձի համար դեպի Շրի Լանկա և գլխավոր մրցանակը` Renault Logan ավտոմեքենան:

Ակցիան անցկացվում է 2014թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2015թ. մարտի 15-ը ներառյալ: Մարքեթինգային արշավի դեմքն է հայտնի հայ մոդել Լուսինե Թովմասյանը:

Բանկի MasterCard քարտի գործող քարտապաններն ու նոր հաճախորդները, որոնք ակցիայի ընթացքում ձեռք կբերեն քարտեր, կկուտակեն բոնուսային միավորներ` առևտրի և սպասարկման կետերում կատարած բոլոր գնումների դիմաց վճարելով MasterCard քարտերով: Մասնավորապես ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում կատարած ամեն անկանխիկ գործարքի 1000 ՀՀ դրամի դիմաց MasterCard քարտապանը կուտակում է 2 բոնուսային միավոր: ՀՀ բանկերի և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում կատարած (այդ թվում` նաև առցանց խանութներում կատարած գործարքների դիմաց, բացառությամբ կոմունալ վճարումների և բանկոմատների միջոցով կատարած անկանխիկ գործարքների) ամեն անկանխիկ գործարքի 1000 ՀՀ դրամի դիմաց MasterCard քարտապանը կուտակում է 1 բոնուսային միավոր: Բոնուսների առավելագույն քանակը մեկ գործարքից կազմում է 50: Ակցիայի արդյունքում 100 քարտապաններ, որոնք կուտակել են առավելագույն քանակությամբ բոնուսներ, կմասնակցեն 3 նվերների խաղարկությանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և արտերկրի առևտրի և սպասարկման կետերի ցուցակը կարելի է գտնել www.vtb.am կայքի «Զեղչային ծրագիր քարտապաններին» բաժնում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մեկնարկել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ու MasterCard-ի երկրորդ համատեղ ակցիան: Նմանատիպ արշավներն օգնում են արագացնել անցումը կանխիկից անկանխիկ վճարումների և հասանելի դարձնել անկանխիկ վճարումները հնարավորինս մեծ թվով մարդկանց: Հուսով ենք, որ այս արշավը նույնպես հաջող կլինի ու կրկին ուշադրությունը սևեռի ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերի լայն հնարավորություններին: Քարտերով կատարելով ամենօրյա գնումներ` մեր քարտապանները ստանում են նաև նվերներ շահելու հնարավորություն»:

Հայաստանում, Բելառուսում ու Ղազախստանում MasterCard-ի կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Դունաև. «Քարտերով վճարելը հարմար է, անվտանգ ու պարզ: Ի լրումն անկանխիկ վճարումների այս առավելությունների` մենք տալիս ենք հնարավորություն ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկա ու նոր հաճախորդներին` MasterCard քարտապաններին, ստանալու առանձնահատուկ մի բան` հաճախ վճարելով ապրանքի ու ծառայությունների դիմաց առևտրի և սպասարկման կետերում կամ ինտերնետում: Շատ ուրախ ենք արդեն երկրորդ անգամ այս տարի ներկայացնել բանկի հաճախորդներին այսպիսի գրավիչ առաջարկ»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x