ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Աղքատությունը երկրում խորանում է....

17.12.2014

Աղքատությունը երկրում խորանում է.... Այն ստանում է խիստ մտահոգիչ և տխրեցնող ծավալներ՝ թե իր տարածվածությամբ, և թե խորությամբ: Ամենաղքատ մարզը շարունակում է մնալ Շիրակը, չնայած ներկայումս ստեղծված իրավիճակով պայմանավորված, հաստատ մյուս մարզերը ևս հետ չեն մնում վերջինից: Աղքատ են գյուղական փոքր համայնքների մեծ մասը, իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշն ավելի բարձր է քաղաքային միջին և փոքր համայնքներում, որտեղ ոչ միայն արտադրությունը կոլապսի ենթարկվեց, այլ նաև գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն չստեղծվեց: Բարձրադիր համայնքների բնակիչների թիվը խիստ նվազել է, սահմանամերձ համայնքներից երիտասարդ ընտանիքներն՝ անվերադարձ հեռացել: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ շուրջ 40 % աղքատություն, 4 % ծայրահեղ աղքատություն, և, որն ամենասարսափելին է՝ մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում 50% աղքատություն (և դա պաշտոնական տվյալներով): Վիճակագրությունը սարսափելի է, այն խոսում է ոչ միայն այսօրվա անմխիթար վիճակի, այլև հետագա դժվարությունների և ապագայի խնդիրների մասին: Ինչևէ, վիճակագրությունն ընդամենը թվեր են, բայց, հիշեք, յուրքանչյուր թվի հետևում մի ճակատագիր է թաքնված և մինչ մենք թերթում ենք վիճակագրության հաստափոր գրքերը կամ ուսումնասիրում հսկայական աղյուսակները մի ճակատագիր է խեղվում, մի երեխա է սոված քնում...

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Վարդանյան Եվգինե


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x