ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Facebook-ը նորից փող է կորցնում

05.06.2012

Facebook-ը նորից փող է կորցնում: Այսօրվա վաճառքի ընթացքում սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը հերթական տխրահռչակ «ռեկորդն» է սահմանել: Նստաշրջանի ընթացքում մեկ բաժնետոմսը առաջարկվում էր 26.57 ԱՄՆ դոլարով: Դրա հիմնական պատճառն այն էր, որ Sanford C. Bernstein & Co. ներդրումային ընկերությունը որոշում էր կայացրել Facebook-ի բաժնետոմսերի թիրախային մակարդակի` մինչև 25 ԱՄՆ դոլար իջեցնելու և վարկանիշը «շուկայից վատ» մակարդակի նվազեցնելու վերաբերյալ: Եվս մեկ վատ ծառայություն մատուցած գործոն է հանդիսանում ընկերությունում գործերի իրական իրավիճակի մասին տեղեկատվության բացակայությունը: Հիշեցնենք, որ Facebook ընկերությունը և Morgan Stanley բանկը, որը իրականացնում էր Facebook-ի IPO-ն, մեղադրվում են եկամտի նվազման կանխատեսումը բաժնետերերից թաքցնելու մեջ: Սոցիալական ցանցից նորությունները շատ սակավ են: Շուկան քննարկում է Wall Street Journal-ի հոդվածը, որտեղ ասվում է, թե Ցուկերբերգը պատրաստվում է հանել կայքում գրանցվելու տարիքային սահմանափակումը: Շուկային անհանգստացնում է այն հարցը, թե արդյո՞ք սոցիալական ցանցը եկամտի նոր աղբյուրներ փնտրելու հուսահատ փորձեր չի անում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x