ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Փրկե՛նք փոքրիկների կյանքը

15.12.2014

«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 12-ին ժ.19:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպել է ավանդական, արդեն հինգերորդ բարեգործական աճուրդը: «Սպորտը կյանքի համար» խորհրդանշական անվանումը կրող աճուրդն այս տարի իր շուրջն է համախմբել ինչպես հայազգի, այնպես էլ այլազգի միջազգային ճանաչում ունեցող մարզիկների, ովքեր նվիրաբերել են իրենց իսկ ստորագրությամբ սպորտային իրեր: Մեգա Սպորտ ընկերության և Project Hope հիմնադրամի մեծ աջակցությամբ, ընդահանուր առմամբ, աճուրդի կհանվի մարզիկների ստորագրությամբ ավելի քան 20 լոտ սպորտային իր, մասնավորապես` Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի, Ռոնդա Ռուզիի, Օսկար Դե Լա Հոյայի, Ալեքսանդր Միսկիրտչյանի բռնցքամարտի ձեռնոցներ, Յուրի Ջորկայեֆի, Հենրիխ Մխիթարյանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ստորագրությամբ ֆուտբոլի գնդակներ, սպորտային շապիկներ` Մանչեստր Սիթի ֆուտբոլային ակումբի, Մարկոս Պիցցելիի, Անդրես Ինիեստայի, Արթուր Սարկիսովի, Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների, Ռոման Բերեզովսկու ստորագրությամբ, Զինեդին Զիդանի, Պելեի, Մարադոնայի, Ուսեին Բոլտի, Կրիստիանո Ռոնալդոյի բացառիկ նկարներ` կատարված խաղի ընթացքում: Բարեգործական աճուրդի ողջ հասույթը կկրկնապատկվի «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից և կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ օգնություն պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:

Միջոցառմանը կմասնակցեն մեծանուն այնպիսի մարզիկներ և գրոսմաստերներ, ինչպիսիք են հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, Oլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լևոն Ջուլֆալակյանը, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, շախմատի Oլիմպիական չեմպիոն, գրոսմաստեր Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և այլ աշխարհահռչակ մարզիկներ:

Նշենք, որ մինչ այժմ «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից կազմակերպված նախորդ 4 բարեգործական աճուրդների, ուղղակի ֆինանսական աջակցությունների և «Ամերիա» ընկերությունների խմբի, մեր գործընկերների, հաճախորդների և թիմակիցների համատեղ ուժերի շնորհիվ հավաքվել է 300 մլն ՀՀ դրամ, որի շնորհիվ փրկվել է ավելի քան 100 երեխայի կյանք:
Նշենք նաև, որ «Ամերիա» ընկերությունների խումբը նախատեսել է առցանց աճուրդ, որի ընթացքում կվաճառվեն բոլոր այն լոտերը, որոնք չեն վաճառվի այսօր իրականացվող աճուրդի համար սահմանված ժամանակահատվածում: Առցանց աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ 15.12.2014թ.-ին csr.ameriagroup.am կայքում:

Աճուրդից զատ հանգանակումները շարունակվում են նաև ամբողջ տարվա ընթացքում «Ամերիա» ընկերությունների խմբի աշխատակիցների, գործընկերների, առանձին անհատների և կառույցների կողմից: Բոլոր այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն Հայաստանում բնակվող հիվանդ փոքրիկների ճակատագրերի նկատմամբ, կարող են իրականացնել նվիրաբերում` փոխանցելով գումար Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին կամ կատարել առցանց նվիրաբերություն:

Ձեր ամենափոքր ներդրումն անգամ կարող է փրկել փոքրիկների կյանքը:

Շնորհակալություն ենք հայտնում Մեգա Թոյս, GN Systems ընկերություններին, Կառլոֆֆ չեխական ռեստորանին, Արմենիա Մարիոթ հյուրանոցին և մեր բոլոր գործընկերներին ու այն մարդկանց, ովքեր մեզ օգնում են իրականացնել այս կարևոր միջոցառումը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x