ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ «Շոկոլադի բանկ` սահմանամերձ գյուղերի երեխաների համար» նախաձեռնության մասնակից

15.12.2014

Դեկտեմբերի 15-ից 23-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ Ամիրյան 23/1 հասցեում գտնվող Գլխավոր գրասենյակում տեղադրված տուփում հաճախորդները հնարավորույթուն ունեն կատարելու ցանկացած նվիրատվություն սահմանամերձ գյուղերի երեխաների Ամանորն ավելի խանդավառ և հույսով լի դարձնելու համար, ինչի մասիննաև վկայում է այս ծրագրի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում գրվածը: «Մոտենում է Ամանորը, և մինչ մենք նվերներ ենք գնում, տոնածառ զարդարում՝ սպասելով Նոր տարվա «հրաշքին», կան երեխաներ, ում համար Նոր տարին ուրախանալու առիթ չէ. նրանց չի այցելում «Ձմեռ պապին» և չի բերում նվերներ: Դա մեր սահմանը պահող երեխաներն են՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները»:

Իսկ ծրագրի ավարտին'դեկտեմբերի 24-ին, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ հավաքված նվերները կհամալրվեն Հայ օգնության ֆոնդի գրասենյակում հավաքված նվերներին և կբաժանվեն այդ գյուղերում բնակվող երեխաներին:

Այսպիսով, մասնակցելով այս նախաձեռնությանը՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ևս մեկ անգամ հավատարմ է մնում իր աշխատաոճին: Իր ընդունած' «2014թ.՝ Բարեգործության տարի» կարգախոսին հավատարիմ՝ տարվա վերջում Բանկը մեկ անգամ ևս մասնակցում է բարեգործական նախաձեռնության՝ հանուն ավելի լավ հայրենիքի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x