ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Սպորտը կյանքի համար» բարեգործական աճուրդ Ամանորի նախաշեմին

12.12.2014

«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 12-ին կազմակերպում է ավանդական, արդեն հինգերորդ բարեգործական աճուրդը: Աճուրդի ողջ հասույթը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:

«Սպորտը կյանքի համար» խորհրդանշական անվանումը կրող այս բարեգործական աճուրդն իր շուրջն է համախմբել հայազգի և այլազգի միջազգային ճանաչելիություն և հաջողություններ ունեցող մարզիկների, ովքեր նվիրաբերել են իրենց իսկ ստորագրությամբ սպորտային իրեր: Միջոցառմանը կմասնակցեն մեծանուն այնպիսի մարզիկներ և գրոսմաստերներ, ինչպիսիք են հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, Oլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լևոն Ջուլֆալակյանը, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, շախմատի Oլիմպիական չեմպիոն, գրոսմաստեր Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և այլ աշխարհահռչակ մարզիկներ:

Կոչ ենք անում համախմբվել և Հայաստանում բնակվող հիվանդ փոքրիկներին օգնություն ցուցաբերելու համար իրականացնել նվիրաբերում` փոխանցելով գումար Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին կամ կատարել առցանց նվիրաբերություն:

Անգամ ամենափոքր աջակցությունը նշանակություն ունի...

Այս տարվա` «Սպորտը կյանքի համար» բարեգործական աճուրդը համախմբել է հայազգի և այլազգի միջազգային ճանաչելիություն և հաջողություններ ունեցող մարզիկների, ովքեր նվիրաբերել են սպորտային իրեր` իրենց իսկ ստորագրությամբ: Վստահ ենք, որ այս իրերը կլինեն Ձեզ համար ոչ միայն յուրահատուկ հուշանվերներ, այլ նաև հաճելի հիշողություն` մանուկներին պարգևած հույսի մասին: Այն փոքրիկները, որոնց մենք նպատակ ունենք օգնելու, ունեն մարզիկներին բնորոշ մեծ կամքի ուժ, պայքարելու և հաղթանակելու բնավորություն:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x