ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ABB-ն ընտրում է ապահովագրական ընկերություն

11.12.2014

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ -ն Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության նպատակով հայտարարում է Ապահովագրական ընկերության ընտրության մրցույթ:
Մրցույթին մասնակցել ցանկացող Ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը պահանջվող փաստաթղթերի հետ միասին փակ ծրարներով, վերջիններիս վրա նշելով ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները և ամբողջական անվանումները և գրառում` «Մրցութային հանձնաժողովին», մինչև 2014 թվականի դեկտեմբերի 19-ը յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:15-16:45-ը ներկայացնել Բանկի գտնվելու վայր` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով:
Գնային առաջարկ ներկայացնելու համար Բանկի կողմից լրացված հարցաթերթիկը կտրամադրվի 2014 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած:
Գնային առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը 2014թ.-ի դեկտեմբերի 19-ն է:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԲ կողմից լիցենզավորված Ապահովագրական ընկերությունները, որոնք իրականացնում են Բանկային ռիսկերի համալիր ապահովագրություն:
Տեղեկությունների համար զանգահարել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչություն (+37410) 59 20 17 հեռախոսահամարով:
Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.
• Դիմում-հայտ,
• Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),
• Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի  վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),
• ՀՎՀՀ (կրկնօրինակ),
• Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,
• Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա` հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,
• Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,
• Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության գծով տիպային պայմանագիր,
• Տեղեկանք վերջին 2 տարիների ընթացքում Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության գծով ապահովագրական դեպքերի քանակի և ապահովագրական հատուցումների գումարների վերաբերյալ,
• Տեղեկանք այլ բանկերի հետ Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության գծով վերջին 2 տարիների ընթացքում համագործակցության վերաբերյալ,
• Վերաապահովագրողների վերաբերյալ տեղեկատվություն,
• Գնային առաջարկ,
• Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
 
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ.
• Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության փորձի առկայություն.
• Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության պայմանագիր կնքվելու դեպքում ապահովագրավճարը մուտքագրվելու է Ապահովագրական ընկերության` բացառապես “ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ”
ՓԲԸ-ում բացված հաշվին:
 
Բանկային ռիսկերի համալիր ապահովագրության գծով գնային առաջարկը պետք է ներառի հետևյալը.
1.Բանկային ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.
2.Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության ապահովագրություն.
3.Մասնագիտական հատուցման ապահովագրություն.
4.Տնօրենների ու պաշտոնատար անձանց պատասխանատվության և ընկերության  փոխհատուցման պատասխանատվության ապահովագրություն:
Բանկը կարող է վերոնշյալ բաժիններից ընտրել ապահովագրման ենթակա բաղադրիչները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x