ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


KWF-ն կտրամադրի 85,2 մլն եվրո վարկ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին

11.12.2014

KFW բանկի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանը ստորագրել են վարկային և ծրագրային համաձայնագրեր: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով KFW բանկը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 85.2 մլն եվրո արժողությամբ վարկ` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրամադրած ֆինանսական միջոցներից: Ծրագրով նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանին մոտ` Այրումում տեղակայվող բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Ծրագրի շրջանակում նոր ենթակայանի և հոսանքագծի կառուցման շնորհիվ Հայաստանը և Վրաստանը կաշխատեն միևնույն ռեժիմում, ինչը հնարավորություն կտա, էլեկտրաէներգիայի պակասուրդի դեպքում, ներմուծել, իսկ ավելցուկի դեպքում` արտահանել էլեկտրաէներգիա: Նշենք, որ ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է 105.2 մլն եվրո: Միաժամանակ ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x