ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՆ-ն կգերազանցի Ռուսաստանին գազի արտահանման ծավալներով

05.06.2012

Ըստ Էներգիայի Միջազգային Գործակալության (ԷՄԳ) վերջերս հրապարակած զեկույցի` մինչ 2017թ.- ն ԱՄՆ-ն առաջ կանցնի Ռուսաստանից` դառնալով բնական գազ արդյունահանող ամենախոշոր երկիրն աշխարհում, գրում է Reuters-ը: Թերթաքարային գազի արտադրության ծավալների կտրուկ աճի շնորհիվ աշխարհի թիվ մեկ վառելիքի սպառող երկրի արդյունաբերությունը հեղափոխվել է` երկիրը խոշորագույն գազ ներկրողից հավանական արտահանողի վերածելով, այդկերպ նաև կրճատելով երկրի կախվածությունը ներկրումներից: «Ակնկալվում է, որ մինչ 2017թ.-ն ԱՄՆ-ն կդառնա գազ արտահանող խոշորագույն երկիրը` ետևում թողնելով ներկայիս առաջատար Ռուսաստանին: ԱՄՆ-ի կողմից գազի արդյունահանման արագ տեմպերի պահպանումը կանխատեսում է նաև ածխի արդյունահանման ոլորտում ԱՄՆ-ի հարյուրամյա գերիշխող դիրքի ավարտը: Մինչ 2017 թ.-ը գազը կարող է փոխարինել ածխին ԱՄՆ-ի էլեկտրակայններում` որպես վառելիքի գլխավոր աղբյուր»,- ասվում է զեկույցում: Ոլորտի մասնագետները կանխատեսում են, որ մինչ 2017թ.-ն ԱՄՆ-ի կողմից գազի արդյունահանման ծավալները կաճեն` 653 մլրդ խ/մ-ից հասնելով 769 մլրդ խ/մ -ի: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նույն ժամանակահատվածում ներկայիս 659 մլրդ խ/մ.-ից այդ ծավալները կավելանան մինչ 757 մլրդ խ/մ.:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x