ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


“Արդշինբանկ”-ը թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում

10.12.2014

 2014 թվականի դեկտեմբերի 9-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ: Պարտատոմսերի թողարկումը առաջին նման գործարքն է միջազգային ֆինանսական շուկաներում 2013 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումից հետո:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղաբաշխել է իր 3 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերը J.P.Morgan ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման Գլխավոր Տեղաբաշխողը: Հեղինակավոր Moody’s վարկանշային գործակալությունը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պարտատոսմերի այս թողարկմանը շնորհել է Ba2 վարկանիշ՝ բանկի ներկայիս Ba3 վարկանիշից մեկ աստիճան բարձր: Պարտատոմսերը ցուցակված են Վիեննայի ֆոնդային բորսայում, իսկ պարտատոմսերի քլիրինգն իրականացվում է Euroclear-ի և Clearstream-ի համակարգերում: Պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները ուղղվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ռազմավարությամբ նախատեսված գործառնությունների ընդլայմանը:
«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարությունը գոհունակություն է հայտնում նախադեպը չունեցող այս թողարկման արդյունքներից և միջազգային ներդրողների կողմից բանկի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության աստիճանից: Այս կապակցությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. «ՄԵնք հպարտ ենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին ոչ պետական կառույցն է, որը կարողացել է տեղաբաշխել պարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում: Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն մեր բանկի, այլև մեր երկրի համար, քանի որ այն օգնում է Հայաստանի մասնավոր ընկերություններին գրավել իրենց տեղը միջազգային ֆինանսական «քարտեզում»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x