ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում անշարժ գույքը թանկացել է

09.12.2014

Հայաստանյան անշարժ գույքի շուկայում առաջին հայացքից զգալի գնային փոփոխություններ չեն նկատվում: Բնակարանների գները, համաձայն վիճակագրության, վերջին ամիսներին չնչին փոփոխություններ են կրել` աճի միտումով: Սակայն նոյեմբերի վերջից սկսած` դրամի արժեզրկման գործընթացին զուգահեռ, սկսվեցին խոսակցություններն այն մասին, թե բնակարանները թանկանում են: Հանգամանքը բացատրվում է  նրանով, որ թեև օրենսդրորեն Հայաստանում բնակարանները գնանշվում են հայկական արժույթով, սակայն առքուվաճառքի ժամանակ մեծամասամբ գործարքները կատարվում են ամերիկյան դոլարով: Հետևաբար առաջանում է այն խնդիրը, որ Հայաստանի քաղաքացիները, ովքեր իրենց եկամուտները ստանում են հայկական դրամով, ստիպված են փոխարկել արժույթը դոլարի, ապա վճարել բնակարանի համար սահմանված գինը:

Այս գործընթացը բնականոն էր այնքան ժամանակ, մինչև դրամը սկսեց արժեզրկվել: Արդյունքում բնակարան գնել ցանկացող անձն սկսեց կորուստներ ունենալ` դրամը դոլարի վերածելու և անշաժ գույք գնելու ընթացքում: «Արմենպրես»-ը խնդրի շուրջ զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ, ով նկատեց, որ գնի ավելացումը, որպես այդպիսին, տեղի չի ունենում, եթե քաղաքացիները գնողունակ չեն և չեն կարող ձեռ բերել տվյալ անշարժ գույքը: «Սա պարզապես հաշվարկային խնդիր է. դրամով գներն աճում են, սակայն դոլարով դրանք նույնն են։ Այսինքն` դոլարն ավելի գնողունակ է: Բոլոր դեպքերում, տնտեսական ճգնաժամերի և վատ տնտեսական պայմանների դեպքում անշարժ գույքի գներն անկում են ապրում, իսկ մարդիկ սովորաբար ունենում են իրացվելիության խնդիր, այսինքն` նրանց փող է պետք՝ իրացվելի ակտիվ: Իրացվելի ակտիվ ունենալու համար նրանք սկսում են գրավ դնել իրենց բնակարանները, իսկ բանկերն այդպիսի ժամանակ շատ զգուշավոր են: Գործարքների գները, որ նրանք պետք է գնահատեն, շատ ավելի ցածր են լինում»,- ասել է Խաչատրյանը:

Անշարժ գույքի շուկայի մասնակիցների և գործակալների շրջանում ևս, մտավախությունները միայն գնողունակության անկումով են պայմանավորված: «Ար-Գո» ռիելթի գործակալության հիմնադիր տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ բնակարանների գները հիմա լճացած են և շուկան էլ աշխույժ չէ: «Եթե բանկերը չփոխեն վարկային քաղաքականությունը, ապա գները կմնան նույնը, ոչ կբարձրնան, ոչ էլ շատ կիջնեն։ 80-100 հազար դոլար արժողությամբ տները հիմնականում հիփոթեքային վարկով են ձեռք բերվում, այսինքն, եթե տոկոսները չբարձրացվեն, և բանկերը շարունակեն վարկավորել, ապա չի ընկնի գնողունակությունը»,- ասաց նա: Գոջաբաշյանի խոսքով` ավելի զգալի են ռուբլու արժեզրկման հետևանքները, քանի որ Ռուսաստանի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարություններից շատերը ժամանակավորապես կանգ են առել:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանի խոսքով,  անշարժ գույքի գնորդների զգալի մասը դրսից են գալիս, այսինքն` դրամով չեն ստանում իրենց եկամուտները։ «Օրինակ, ռուբլու փոխարժեքի անկումը ազդել է բնակարանների վաճառքի վրա, քանի որ Ռուսաստանից շատ գնորդներ ունեինք»,- ասաց նա: Խոսելով դոլարով վաճառքի մասին` Դանիելյանը նկատեց, որ եթե օրինակ 50 հազար դոլարանոց բնակարանը նախկին 405 դրամ փոխարժեքի ժամանակ  արժեր շուրջ 20 մլն դոլար, ապա 450 դրամի դեպքում՝ արժի ավելի քան 22 մլն դոլար։ Շարունակությունը սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x