ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«168 ժամ». Ինչպե՞ս կարելի է արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ

09.12.2014

«Կոռուպցիան ահագնանում է աշխարհում ու չնայած դրա դեմ պայքարին, լուրջ խնդիր է հանդիսանում շատ երկրներում: Ես Հայաստանի մասին կոնկրետ այդ առումով չեմ կարող խոսել, այստեղ չեմ ապրում, բայց հասկանում եմ, որ միջազգային մակարդակով իրազեկությունը քաղաքացիական հասարակության շրջանակներում բարձրացել է առ այն, որ տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղի՞ց է գալիս։ Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույրն է մահացել եւ այդ գումարը կտակել է, եւ պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել»,- մեր թղթակցին ասել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչ Ֆիլիպ Դանքոմբը: Ըստ նրա՝ կոռուպցիայից վերցվող գումարները քաղաքացիական հասարակությանն օգուտ չեն բերում: Թե ինչպե՞ս կարելի է արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ՝ հարցին, Ֆ.Դանքոմբը պատասխանել է. «Իմ փորձը ցույց է տալիս, որ երկու կարեւոր ոլորտներ կան՝ հարկահավաքումը եւ բյուջետային միջոցների ծախսումը: Այս երկու ոլորտների թափանցիկությունը մեծացնելու կարիք կա, հաշվետվողականությունը մեծացնելու կարիք կա եւ, իհարկե, օգտակար գործողության գործակիցն է պետք բարձրացնել: Նաեւ պետք է բյուջետային միջոցների վատնումը պակասեցնել: Միացյալ Թագավորությունում ասում ենք՝ փողի արժեքավոր ծախսում, ապահովել՝ կոռուպցիայի, խարդախության ռիսկերը նվազագույնի հասցնելով հանդերձ»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x