ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության նիստը

09.12.2014

 Այսօր Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին մեկնել է Բելգիայի մայրաքաղաք:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումներին ու երկկողմ հետագա հարաբերությունների իրավական հիմքերին ու ձևաչափերին, առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ և հետագա զարգացումներին, բազմակողմ ոլորտային համագործակցությանը, ինչպես նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաև հարցեր արդարադատության, անվտանգության, արդյունավետ կառավարման վերաբերյալ և այլն:

Հայկական կողմի համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է, իսկ եվրոպական կողմինը` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x