ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ի՞նչպես է հիմնավորվում ՎԵԳԱ-ի 100% Զեղչը

04.12.2014

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համապատասխան անձնակազմը մշտադիտարկում կիրականացնի և ընթացք կտա հարցին՝ պարզելու, թե ինչու է այն տնտեսվարողներին 100 տոկոսանոց զեղչ խոստանում: Այս մասին Tert.am –ին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

«Մենք Vest-ին նախկինում տուգանել ենք 100 տոկոս զեղչի համար»,-հայտնեց Գայանե Սահակյանը, իսկ ի պատասխան հարցի, թե խաբություն չի՞ համարում 110 տոկոսանոց զեղչը, դրական պատասխան տվեց:
 
Նշենք, որ Vivacell բջջային ցանցի բաժանորդներին երեկվա դրությամբ sms հաղորդագրություններ են գալիս՝ հետևյալ բովանդակությամբ .«Vega խանութներում սկսվել է ամանորյա ակցիան.10 տոկոս զեղչ +տոնական լրացուցիչ զեղչ՝ մինչև 100 տոկոս»:

Այսինքն՝ ստացվում է 110 տոկոս զեղչ:
 
«Պաշտպանված և իրազեկ սպառող «հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am –ի հարցին, թե ինչ է նշանակում 110 տոկոսանոց զեղչը, պատասխանեց. «Դրա տրամաբանությունը կարող է կառուցված լինել հետևյալի վրա. գնորդը գնի 100 հազար դրամանոց ապրանք, ստանա 10 տոկոսանոց զեղչ, այսինքն՝ գնի 90 000 –ով, և երկու այլ ապրանք ստանա՝ պայմանական՝ 1600 դրամանոց, որը կստանա լրիվ անվճար, այսինքն՝ 100 տոկոս զեղչով»:
Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ սա ևս պարզ խաբեություն է:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x