ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎԶԵԲ-ը կշարունակի մնալ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաժնետեր

04.12.2014

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հիմնական բաժնետերերը և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ստորագրեցին պայմանագիր, համաձայն որի ՎԶԵԲ-ին պատկանող «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետոմսերն ընկերության հիմնական բաժնետերերի կողմից ձեռք կբերվեն առաջիկա 5 տարիների ընթացքում՝ մինչև 2019 թվականը:

Շնորհակալություն հայտնելով ՎԶԵԲ-ին երկարամյա համագործակցության համար` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն ասաց.
– «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համագործակցութունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ որպես բաժնետեր սկսվել է 2004թ.-ից` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ–ում 25%+1 բաժնետոմս ծավալով բաժնեմասի ձեռքբերմամբ` 7 տարի ժամկետով: 2011թ. այդ համագործակցությունը երկարաձգվեց ևս 3 տարով` մինչև 2014թ.: ՎԶԵԲ-ն այս տարիների ընթացքում անգնահատելի ներդրում ունեցավ մեր բանկում:
ՎԶԵԲ-ը, որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետեր, իր համբավով նպաստել է և՛ բանկի համար հաճախորդների ներգրավման, և՛ բանկի միջազգգային հարաբերությունների ձևավորման գործընթացներին, ինչպես նաև օգնել է դիմակայել խնդիրներին` բանկի համար դժվարին ժամանակներում:
Ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում ՎԶԵԲ-ի մասնակցությունը երկարաձգելու ևս 5 տարով` ՎԶԵԲ-ին պատկանող բաժնետոմսերի ձեռքբերումն իրականացնելով փուլ առ փուլ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x