ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ Բանկը ակտիվորեն զարգացնում է քարտային բիզնեսը

04.12.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ակտիվորեն զարգացնել քարտային բիզնեսը` ամրապնդելով իր դիրքերը ՀՀ շուկայում: Բանկի թողարկած վճարային քարտերի քանակը այս տարեսկզբի համեմատ աճել է 20%` կազմելով 368 հազ., ինչի արդյունքում բանկը շարունակում է մնալ ՀՀ քարտային շուկայի առաջատար թողարկված քարտերի քանակով:

Հայաստանի ողջ տարածքում տեղադրված ՎՏԲ-Հայաստան Բանկի 157 բանկոմատների միջոցով հաճախորդներն իրենց քարտերի միջոցով կարող են կատարել տարբեր գործարքներ`գումար կանխիկացնելուց մինչև կոմունալ վճարումներ և ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտերից ակնթարթային դրամական փոխանցումներ տեղական և միջազգային բանկերի կողմից թողարկված VISA քարտերին: Վերջերս տեղի ունեցած բանկոմատների միավորման արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատներից նույն սակագներով, ինչ «սեփական» բանկի բանկոմատներից:

2014թ. բանկի քարտապանները սկսել են գումար կանխիկացնելու փոխարեն առավել հաճախ օգտագործել դրանք ապրանքի ու ծառայությունների համար: ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կատարված անկանխիկ վճարումների ծավալը 2014 երրորդ եռամսյակում ցուցադրել է դինամիկ աճ` ավելանալով 20%-ով: Անկանխիկ գործարքների քանակը 2014թ. երրորդ եռամսյակում 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով:

Անկանխիկ վճարումների ծավալի ավելացման նպատակով բանկը Visa և MasterCard վճարային համակարգերի հետ միասին անցկացնում է մի շարք միջոցառումներ, այդ թվում նաև խթանող արշավներ: 2014թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր VISA քարտապանների շրջանում անկացրեց հերթական «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան, որի հաղթողը շահեց ուղևորություն դեպի Մալթա երկու անձի համար: Բանկի MasterCard քարտապանները մասնակցեցին «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիային, որի շրջանակում ակտիվ մասնակիցներից մեկը շահեց ավտոմեքենա: Ամանորի շեմին բանկը պլանավորում է անցկացնել ևս մեկ խթանող ակցիա անկանխիկ գործարքների ծավալի ավելացման նպատակով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x