ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բացվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի նոր գլխամասային գրասենյակը

03.12.2014

Երևանում բացվել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նոր գլխամասային գրասենյակը: Այսուհետ ընկերության հաճախորդների սպասարկումը և Գլխամասային գրասենյակի գործառույթները Երևան քաղաքում կիրականացվեն Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սեբաստիա 123 հասցեում՝ նախկին Կալենցի 11-ի փոխարեն:

«Կամուրջ»-ը իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում մշտապես ձգտել է իր հաճախորդների համար ստեղծել սպասարկման լավագույն պայմանները և առաջարկել առավելագույնս հասանելի և պարզ վարկատեսակներ: Վստահ ենք, որ «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նորաբաց, երկհարկանի, հարմարավետ կահավորված և լուսավոր սպասարկման սրահներով այս գրասենյակը կապահովի մեր հաճախորդների սպասարկումը էլ ավելի լավ պայմաններում և կօգնի գոհացնել յուրաքանչյուր հաճախորդին: Ավելացնեմ նաև, որ այս նոր գրասենյակը, նախկինի նման, աշխատելու է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-18:00-ն»,-նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:

«Կցանկանայի ավելացնել, որ «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն միացել է նաև «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ների վարկային ծրագրերին, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել առաջարկել մատչելի հիփոթեքային, վերանորոգման վարկեր, ինչպես նաև վարկեր, որոնք ուղղված են բնակարանների էներգախնայողության բարձրացմանը: Հաշվի առնելով նշված վարկատեսակների մատչելի սակագները և մարման ճկուն ժամանակացույցը, կարծում եմ, վերջիններս բավական պահանջարկ կունենան բնակչության շրջանում:

Բացի վերը նշված նոր վարկատեսակներից, «Կամուրջ» վարկային կազմակերպությունը շարունակում է տրամադրել պարզ և հասանելի գյուղատնտեսական, սպառողական և բիզնես ուղղվածության բազմաթիվ վարկատեսակներ, որոնք առանձնանում են նվազագույն թղթաբանությամբ, հաճախորդների կարիքներին և բիզնեսի ու գյուղատնտեսության սեզոնայնությանը հարմարեցված ճկուն մարման ժամանակացույցով և տրամադրման արագությամբ:

Հետագայում ևս մենք շարունակելու ենք մեր մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և, հաշվի առնելով միջազգային փորձը ու տեղական շուկայի առանձնահատկությունները,  ներդնելու ենք այնպիսի վարկատեսակներ, որոնք առավելագույնս բավարարում են մեր հաճախորդների պահանջմունքները»,-ավելացրեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Մարքեթինգի, ՀԿ և Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արևյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x