ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկի ավանդային պորտֆելն աճել է շուրջ 50%-ով

03.12.2014

Այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով, Անելիք Բանկի ավանդային պորտֆելը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է մոտ 50 տոկոսով` կազմելով շուրջ 39 մլրդ ՀՀ դրամ: Տվյալ ցուցանիշը պայմանավորված է հիմնականում ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելով, որտեղ բացի գումարայինից գրանցվել է նաև ներդրված ավանդների քանակի աճ:

«Ավանդային պորտֆելի զգալի աճը, որտեղ իր մեծ մասնաբաժինն ունեն հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները, վկայում է մեր Բանկի հանդեպ տարեցտարի ավելացող վստահության մասին: Վստահությունն Անելիք Բանկի նկատմամբ պայմանավորված է Բանկի շուրջ քառորդդարյա գործունեությամբ, հաճախորդների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցմամբ և, իհարկե, սպասարկման պատշաճ մակարդակով: Այս ցուցանիշի գրանցմանը նպաստել են նաև ամռանը ներդրված «Ամառային» ավանդատեսակը, ինչպես նաև դեպի Հուրգադա 2 անձի համար նախատեսված 2 ուղեգրերի խաղարկության ակցիան»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, ավելացնելով, որ երրորդ եռամսյակում գրանցվել է նաև ֆիզիկական անձ ավանդատուների թվի ավելի քան 22% աճ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x