ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ Բանկի աշխատակիցը` Orange Premier շախմատային մրցաշարի հաղթող

03.12.2014

Օրանժ Արմենիա ընկերության` Orange Premier բաժանորդների համար կազմակերպած և ընկերության 5-ամյակին նվիրված շախմատային առաջնության հաղթողը ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ Արսեն Նագդալյանն է:

Մրցաշարն անցկացվել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը 27 մասնակիցների միջև: Չորս լավագույն մասնակիցներն հնարավորություն ունեցան Օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ շախմատ խաղալու:
Առաջնության գլխավոր մրցանակակիր Արսեն Նագդալյանը ստացել է հնարավորություն ներկա գտնվելու աշխարհի կարևորագույն շախմատային իրադարձություններից մեկին՝ Zurich Chess Challenge մրցաշարին, որը կկայանա 2015թ.-ի փետրվարի 13-19:
Ցյուրիխի շախմատային մրցաշարը աշխարհի պարբերաբար անցկացվող խոշորագույն շախմատային առաջնություններից մեկն է: 2015 թվականի առաջնությանը կմասնակցեն աշխարհահռչակ շախմատիսներ Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրան և այլոք:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է Արսեն Նագդալյանին հաղթանակի կապակցությամբ, ցանկանում մեծ նվաճումներ ու նորանոր բարձունքներ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x