ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ վճարում է Ձեր փոխարեն

01.12.2014



ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ, գնահատելով հաճախորդի ժամանակն ու առողջությունը, առաջարկում է կոմունալ և այլ վճարումներ կատարելու նոր, այս եղանակին հարմար ձև:
Խոսքը վերաբերվում է «ավտոմատ կոմունալ» և «պարբերական վճարումների հանձնարարական» ծառայություններին:
Ավտոմատ կոմունալ վճարման հանձնարարականն անվճար ծառայություն է, որի միջոցով Բանկը հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի փոխարեն կատարում է կոմունալ վճարումներ: Հաճախորդից ընդամենը պահանջվում է կնքել մեկանգամյա պայմանագիր՝ ամեն ամիս իր վճարումների ավտոմատ կատարման համար, որտեղ նա իր ցանկությամբ հնարավորություն ունի սահմանելու կոմունալ վճարման հերթականություն, այսինքն՝ նշել, թե իր համար որ վճարումն է ավելի առաջնահերթ' էլ. էներգիան, ջուրը, գազը թե հեռախոսը, եթե հաշվի գումարը բավարար չէ բոլոր վճարումները միանգամից կատարելու համար: Ավելին' նա կարող է սահմանել դրանցից յուրաքանչուրի առավելագույն սահմանաչափը, վճարման ժամկետները և ընդհանուր գանձվող կոմունալ վճարումների առավելագույն սահմանաչափը:
Այլ փոխանցումներ կատարելու համար ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ առաջարկում է առավել կատարելագործված տարբերակ, որը չի սահմանափակվում միայն կոմունալ վճարումների կատարմամբ և թույլ է տալիս, նշելով հստակ գումարը, կատարել օրինակ՝ վարկի ամսական մարումներ, հարկերի, տուրքերի վճարումներ և այլ պարբերական փոխանցումներ:
Հաշվետերը կատարված վճարումների մասին կարող է տեղեկանալ իր անձնական էլ. փոստին ուղարկվող ամենամսյա հաշվի քաղվածքից, եթե նա նախապես քաղվածքի ստացման եղանակը նշել է Էլ.փոստը, ինչպես նաև կարող է ցանկացած պահին տեղեկանալ իր հաշվի շարժի մասին՝ AEBINFO անվճար ծառայությանն անդամագրվելով:

Շուկայի պահանջարկից ելնելով՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ հաճախորդներն այսօր հնարավորություն ունեն օգտվելու բազմատեսակ ծառայություններից իրենց նախընտրած վայրում, առանց Բանկ այցելելու:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x