ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ի բանկերը «պատվի օրենսգրքի» խախտման համար հաճախորդներին 700$ կտան

26.11.2014

Հայաստանի բանկերը պարտավոր են գործնական վարքի կանոններ ընդունել եւ հետեւել դրանց: Այս մասին նշված է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում, որը հավանության է արժանացել խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հայտնում է news.am լրատվականը:

Գործնական վարքի կանոնները պետք է ներառեն բանկային արտադրանքի մասին հաճախորդների համար նախատեսված գովազդն ու տեղեկությունները, ինչպես նաեւ հնարավոր բողոքներ ներկայացնելու կարգը:

Կենտրոնական բանկի կազմած օրինագիծը նախատեսում է, որ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ շփման ժամանակ այդ կանոնների խախտման դեպքում բանկը պետք է 300 հազար դրամի չափով տուգանք վճարի (շուրջ 700 դոլար - խմբ.), եթե դատարանում, ֆինանսական արբիտրաժում կամ ֆինանսական օմբուդսմենի կողմից հաստատվի այդ: Ընդ որում, այդ 300 հազարը չի ներառում անմիջական գործով հաճախորդին տրամադրվելիք հնարավոր փոխհատուցումը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x