ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չեխերը ՀՀ-ում ներդրումներ կանեն

04.06.2012

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և Չեխիայի Հանրապետության Առևտրի պալատի նախագահ Պետր Կուզելն այսօր Երևանում ստորագրեցին համագործակցության հուշագիր: Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մ. Սարգսյանը նշեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը փոքր է՝ 2011-ին եղել է շուրջ 26 մլն դոլարի, բայց տարեցտարի ավելանում է (2010-ի համեմատ 32.7%-ով): Ընդ որում` Հայաստանից արտահանումը կազմում է ընդամենը 2 մլն դոլար, և, Մ. Սարգսյանի խոսքով, բալանսը շարունակում է բացասական մնալ: ՀՀ ԱԱՊ նախագահը հայտնեց, որ չեխ գործընկերներին ծանոթացնելու են մեր երկրի ներդրումային դաշտին, մասնավորապես չեխերը հետաքրքրված են ՀՀ-ում աղբի վերամշակման գործարանի կառուցմամբ և ազատ տնտեսական գոտում ներդրումներ անելով: Այսօր հանդիպում է կայանալու նաև Երևանի քաղաքապետի հետ: Մ. Սարգսյանը հայտնեց, որ համաձայնություն է ձեռք բերվել գործարար համաժողովներ և ցուցահանդեսներ կազմակերպելու ուղղությամբ: «Պատրաստ ենք փոխադարձ համագործակցության, և առևտրային հարաբերությունները զարգացնելու համար համաձայնություն է ձեռք բերվել հիմնելու առևտրային խորհուրդ»,- ասաց Պ. Կուզելը`հավելելով, որ բացի ազատ տնտեսական գոտուց, իրենք հետաքրքրված են նաև այլընտրանքային վերականգնվող էներգետիկայով, մեքենաշինությամբ: Նշենք, որ ՀՀ-ում գործում են չեխական կապիտալով 11 ընկերություններ, այդ թվում՝ Չեխական ավիաընկերությունը և Շկոդայի ներկայացուցչությունը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x