ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԿԲ-ն բարձրացրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը

25.11.2014

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 24-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել է 10.25%, որն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 25-ից:

Լոմբարդային Ռեպոն գործարք է, որով առևտրային բանկը Կենտրոնական բանկին շուկայական գնով վաճառում է պարտատոմսեր` գործարքի մարման օրը դրանք հետ գնելու և սահմանված տոկոսագումար վճարելու պարտավորությամբ, իսկ Կենտրոնական բանկը սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր` մարման օրը դրանք հետ վաճառելու պարտավորությամբ:

Գործարքն իրականացվում է այն Բանկերի հետ, որոնց հետ կնքվել են համապատասխան համաձայնագրեր:

Գործարքի առարկա կարող են հանդիսանալ Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված պարտատոմսեր:

Բանկի կողմից ներկայացված Լոմբարդային Ռեպո գործարք կնքելու ցանկացած առաջարկություն բավարարվում է անվերապահորեն:

Լոմբարդային Ռեպո գործարք կնքվում է 1 օր ժամկետով:

Գործիքի կիրառումը հանգեցնում է իրացվելիության մակարդակի ավելացմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x