ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կարեն Ճշմարիտյանը կմասնակցի Փարիզում անցկացվող ՏՀԶԿ (OECD) Եվրասիական շաբաթ 2014-ին

25.11.2014

Նոյեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու նոյեմբերի 24-ից 28-ը Փարիզում  Եվրասիա Մրցունակության ծրագրի շրջանակներում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիական շաբաթ 2014-ին, ինչպես նաև ՏՀԶԿ մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանին:

ՏՀԶԿ Եվրասիական շաբաթ 2014-ի ընթացքում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցունակության հարցերով Եվրասիական երկրորդ կլոր սեղանի ժամանակ կամփոփվեն ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները և կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման (peer review) վերաբերյալ զեկույցը հետևյալ թեմաներով` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»:

Զեկույցների ներակայացումից հետո ակնկալվում է Ծրագրի երկրորդ` բարեփոխումների իրականացման փուլը: 2015 թվականի սկզբին կնախաձեռնվի ամբողջական հրապարակումների տպագրությունը և կմեկնարկի իրականացման փուլը: ՏՀԶԿ-ն, այս փուլում ևս, իր անմիջական մասնակցությունը կունենա ընթացիկ աշխատանքներին և կաջակցի արդեն իսկ ներկայացված երկու թիրախային ոլորտների գործողությունների ծրագրի փուլային իրականացմանը` ներգրավելով միջազգային դոնոր կազմակերպությունների (այդ թվում` ֆինանսական միջոցներ) և միջազգային փորձագետների:

Ծրագրի իրականացման փուլին հաջորդելու է նաև բարեփոխումների իրականացման մոնիտորինգի գործընթացը:

ՏՀԶԿ եվրասիական շաբաթը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Եվրասիական տարածաշրջանի և ՏՀԶԿ երկրների կապերը: Սա նաև մի հնարավորություն է առավել տեսանելի դարձնելու ընդլայնված համագործակցությունը թեմատիկ հարցերի բավականին լայն կտրվածքով, որոնք վերաբերում են տարածաշրջանում մրցունակության հետագա բարելավմանը:

ՏՀԶԿ Եվրասիական շաբաթվա ընթացքում նախատեսվում է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի նախաձեռնության և ՏՀԶԿ Կենտրոնական Ասիայի նախաձեռնության ղեկավար խմբերի հանդիպում, ինչպես նաև ՏՀԶԿ մրցունակության հարցերով Եվրասիական կլոր սեղանի երկրորդ հանդիպումը: Տեղի կունենա նաև գործարար համաժողով` «Բիզնես հնարավորություններ Եվրասիական տարածաշրջանում» խորագրով: Գործարար համաժողովին մասնակցելու են Եվրասիական տարածաշրջանի, ՏՀԶԿ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես ոլորտի առաջատարներ, միջազգային գործընկեր կազմակերպություններ, թեմատիկ հարցերի գծով փորձագետներ, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այդ թվում` անդրազգային խոշոր կորպորացիաների գործադիր տնօրեններ, որոնց հետ գործարար կապերի ստեղծումը կարող է հետագայում հիմք հանդիսանալ երկկողմ համագործակցության համար:

Միջոցառման ընթացքում Եվրասիական երկրները ներկայացնելու են իրենց բիզնես հնարավորությունները ՏՀԶԿ երկրների տնտեսվարողների համար երկու ուղղություններով`

Եվրասիայի տնտեսական դիվերսիֆիկացում և արդյունաբերականացում

Եվրասիայի տնտեսական ինտեգրացիա և կապակցում գլոբալ արժեքի շղթաներին

Համաժողովին Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների, ներդրումային միջավայրի և առկա հնարավորությունների վերաբերյալ ելույթով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակության կազմում են. էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային վարչության պետ Վահագն Լալայանը և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՓՄՁ բաժնի պետ Արամ Ճշմարիտյանը:


ՏՀԶԿ վերաբերյալ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) միջազգային տնտեսական կազմակերպություն է, որը հիմնվել է 1961թ.` խթանելու տնտեսական առաջընթացը և համաշխարհային առևտուրը: Այն տարբեր երկրների համար հարթակ է հանդիսանում փորձի փոխանակման, համընդհանուր խնդիրների վերաբերյալ լուծումների առաջարկության և լավագույն փորձի ձեռքբերման համար: ՏՀԶԿ անդամ է 34 պետություն: ՏՀԶԿ նպատակն է մշակել և տարածել այնպիսի տնտեսական քաղաքականության մոդելներ, որոնք կնպաստեն մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: ՏՀԶԿ կողմից Հայաստանի վերաբերյալ ոլորտային փորձագիտական գնահատում (peer review) կատարվում է առաջին անգամ:

ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների նախաձեռնությունը, սկսած 2009 թվականից, աշխատել է տարածաշրջանի տնտեսություններում մրցունակության բարելավման և ՓՄՁ քաղաքականության զարգացման ուղղությամբ՝ կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) համար ֆինանսական միջոցների հասանելիությունը, ներդրումային քաղաքականությունը և խթանումը:

2013թ. դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ՏՀԶԿ Կառավարման խորհրդի նիստի և ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ, Հայաստանը ներառվել է 2014թ. ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում և սկիզբ է դրվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների մեկնարկին:

Հիմք ընդունելով 2012թ. ՓՄՁ քաղաքականության համաթիվը՝ 2014 թվականի ընթացքում ՏՀԶԿ Եվրասիայի մրցունակության ծրագիրը (ECP), համագործակցելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ)-ի հետ, առաջարկում է որդեգրել ՓՄՁ քաղաքականությունների բարելավմանն ուղղված հասցեական և գործնական մոտեցում:

Այս կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծվել է ՏՀԶԿ աջակցությամբ 2014թ. ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների իրականացման Համակարգող հանձնաժողով: Այնուհետև ոլորտային բարեփոխումների ուսումնասիրությունների համար ձևավորել է երկու աշխատանքային խումբ հետևյալ ուղղություններով` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների վրա դրանց առավելագույն ազդեցության ապահովում» (ուղղվածությունը` շինանյութեր) և «Աջակցություն Հայաստանի ՓՄՁ-ների միջազգայնացմանը» (ուղղվածությունը` ագրոբիզնես): Վերոնշյալ աշխատանքային խմբերի աշխատանքներն ամբողջապես համակարգվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գ. Մելքոնյանի կողմից և գտնվել են իր անմիջական հսկողության ներքո:

«Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկերներ երկրներում» ծրագիրն իրականացվում է ՏՀԶԿ կողմից` ԳՄՀԸ գործընկերությամբ, այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Եվրոպական գործընկերության ՓՄՁ բաժնի շրջանակներում:

2014 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՏՀԶԿ հետ համատեղ ՀՀ տնտեսության ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքային խմբերի և ՀՀ տնտեսության ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների Համակարգող հանձնաժողովի երեք նիստ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x