ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարը, որպես տնտեսական համակարգի կայունության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմ

24.11.2014

Բանկային տեխնոլոգիաների զարգացման ներկա պայմաններում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) հետ կապված ռիսկերի վերահսկումը գնալով առավել մեծ նշանակություն է ձեռք բերում: Արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու գործում կարևորագույն նշանակություն ունեն ֆինանսական հաստատությունները` գլխավորապես բանկերը: Այդ պատճառով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈւՄ գործում է Ներքին դիտարկումների բաժինը, որի հիմնական նպատակը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համակարգում հաճախորդների կողմից իրականացվող ՓԼ/ԱՖ առումով ռիսկային գործաքները ճանաչելն ու կանխելն է:

Ներքին դիտարկումների բաժինը Բանկի աշխատակիցների համար հաճախ կազմակերպում է սեմինարներ՝ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորմանն առնչվող օրենսդրական փոփոխություններին նրանց իրազեկությունն ապահովելու նպատակով։

Փողերի լվացումր որպես հանցագործություն սկսվել է դիտարկվել 80-ականներին, ամենայն հավանականությամբ՝ թմրանյութերի թրաֆիքինգի համատեքստում: Հայսատանում «Փողերի լվացման և ահաբեկչության Ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքը ընդունվել է 2004 թվականին, որի նպատակն է եղել պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու շահերը, ինչպես նաև ապահովել ՀՀ տնտեսական համակարգի կայունության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ:

Ըստ որոշ աղբյուրների՝ «Փողերի լվացում» հասկացությունը ծագել է 20-րդ դարի առաջին կեսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ գանգստեր Al Capone-ի գործունեության ժամանակաշրջանում, երբ նա իր անօրինական եկամուտների ծագման աղբյուրները թաքցնելու համար այդ եկամուտները խառնում էր իր սեփականության լվացքատներից օրինական ճանապարհով ստացված կանխիկ գումարների հետ, որպես այդ շրջանարության մի մաս` շահույթ:

Սակայն մեկ այլ աղբյուրում նշվում է, որ «Փողերի լվացում» հասկացության ծագման առումով վերոհիշյալն ընդամենը միֆ է, և որ այն կոչվէլ է այսպես, որովհետև լավ նկարագրում է, թե ինչ է տեղի ունենում։ Ապօրինի կամ «կեղտոտ փողը» լվացվում է մեկ այլ գործունեությունում՝ վերածվելով օրինական կամ «մաքուր» փողի:

Ահաբեկչության ֆինանսավորումը դիտարկվում է որպես ահաբեկչության կազմակերպում և իրականացում, ուղակի կամ անուղակի աջակցելով ահաբեկչական կազմակերպություններին կամ անհատ ահաբեկիչներին՝ լինի դա միջոցների հավաքագրմամբ կամ տրամադրմամբ: Ի տարբերություն փողերի լվացման, այս աջակցության համար պարտադիր չէ, որ միջոցները ձեռք բերված լինեն անօրինական ճանապարհով: Սա է պատճառը, որ այդ երկու հասկացությունները հարկավոր է տարանջատել, որովհետև մեկը կարևորում է աղբյուրը, իսկ մյուսը՝ ոչ:

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը Հայաստանում կարգավորվում է ՀՀ միջազգային պայմանագրերով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x