ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունն ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը

24.11.2014

Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հայտարարված միջազգային մրցույթի հաղթող Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը հաջողությամբ ավարտել է «Ղրղզստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի ներքին հսկողության և ներքին աուդիտի համակարգի կարողությունների զարգացում» մեկամյա ծրագրի իրականացումը:

Ծրագիրը նպատակ ուներ աջակցել Ղրղզստանի կառավարությանը` բարելավելու հանրային ֆինանսների կառավարման ոլորտի գործունեությունը և նպաստելու կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմանը` բյուջետային գործընթացի, ներքին աուդիտի, պետական կառավարման ներքին ֆինանսական հսկողության միջոցով: Ծրագրի շրջանակներում Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության կողմից մշակվել են հանրային համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության օրենսդրական ակտերը,  ինչպես նաև ներքին աուդիտի աշխատանքը կարգավորող մեթոդաբանական ցուցումները և վարվելականոնները: Աուդիտի կազմակերպման և իրականացման գործընթացի մասով խորհրդատվություն է մատուցվել Ղրղզստանիկրթության և գիտության, աշխատանքի, միգրացիայի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության ևմելիորացիայի նախարարություններին:

Ծրագրի արդյունքում մշակվել են ուսուցողական նյութեր` Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերապատրաստման կենտրոնի կողմից ներքին աուդիտորների համար դասընթացներ կազմակերպպելու նպատակով:

«Ղրղզստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի ներքին հսկողության և ներքին աուդիտի համակարգի կարողությունների զարգացում» ծրագրի իրականացման կապակցությամբ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարար Օլգա Լավրովան իր շնորհակալական նամակում նշում է, որ Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության հետ համագործակցությունը բավականին բեղմնավոր էր, և ծրագիրն իրականացվել է պատշաճ մակարդակով և ներկայացված բոլոր պահանջներին համապատասխան:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x